Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Չգիտեմ, թե ինչպես են ընթանում բանակցությունները, քանի որ այդ ամենով զբաղվում է իմ գործակալը: Երբ ինձ զանգահարեն, ես պատրաստ կլինեմ ստորագրել այդ փաստաթղթերը:
Ուրախ կլինեմ, երբ շարունակեմ իմ ելույթները «Ինտեր»-ի կազմում: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- հայտարարել է Իկարդին: