Պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը մոտ ժամանակներս կփոխի ակումբը:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, կոլումբիացի հարձակվողի տրանսֆերի համար պայքարում են «Նապոլի»-ն ու «Տոտենհեմ»-ը: Մարտինեսը «Պորտու»-ն կարող է լքել արդեն այս ձմռանը:
«Տոտենհեմ»-ը ցանկանում է Մարտինեսի շնորհիվ ուժեղացնել հարձակման գիծը: Իսկ «Նապոլի»-ն Մարտինեսին տեսնում է որպես Գոնսալո Հիգուաինին փոխարինող, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են անգլիական ակումբները: