Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին սատարել է Կարլոս Տևեսին, ով 2011 թվականից հանդես չի եկել Արգենտինայի հավաքականում՝ գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հետ կոնֆլիկտի պատճառով:
Իտալացի մասնագետը կարծում է, որ Տևեսն արժանի է հրավեր ստանալ իր երկրի ազգային հավաքականից՝ հաշվի առնելով նրա խաղը: Արգենտինայի ընտրանին այժմ գլխավորում է Խերարդո Մարտինոն:
«Տևեսը հիանալի է խաղում, ինչպես նախորդ մրցաշրջանում: Նա արժանի է հրավիրվել Արգենտինայի հավաքական, բայց ես չէ, որ պետք է նրան ազգային թիմ հրավիրեմ»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
Տևեսն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուս»-ի կազմում անցկացրած 5 խաղում 6 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել: