Թուրինի «Յուվենթուս»-ի տնօրենների խորհուրդը հրապարակել է նախորդ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Ակումբի եկամուտը կազմել է 315.8 մլն եվրո, բայց ծախսերի հետ կազմած տարբերությունը բացասական է՝ 6.7 մլն եվրոյի չափով:
Այնուամենայնիվ, «Յուվենթուս»-ի ֆինանսական կորուստները կրճատվել են 9.2 մլն եվրոյով: