«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից հետո Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան նշել է, որ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն իր կուռքն է:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Լոնդոնյան ակումբի նախկին խաղացող Ֆրենկ Լեմպարդը, ով ներկայումս հանդես է գալիս «քաղաքայիններ»-ի կազմում, խաղադտ է դուրս է 78-րդ րոպեին` 0:1 հաշվի ժամանակ և 7 րոպե անց հավասարեցրել հաշիվը:
«Լեմպարդը ևս մեկ անգամ ցուցադրեց, թե ինչու է իմ կուռքը: Նա իսկական տղամարդ է, առաջատար, մեծ պրոֆեսիոնալ, գերազանց ռմբարկու: Հաջողություն եմ քեզ մաղթում, լեգենդ»,- գրել է Դրոգբան Instragram-ի իր էջում` կից տեղադրելով լուսանկար: