«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստվում է դիմել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին՝ Քրիշտիանու Ռոնալդուին թիմ վերադարձնելու նպատակով օգնելու համար:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարերը կարծում են, որ այս հարցում կարող է առանցքային դեր խաղալ մասնագետի ու ֆուտբոլիստի մտերմությունը:
Հիշեցնենք, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Ռոնալդուն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ դժգոհ է «Ռեալ»-ի տրանսֆերային քաղաքականությունից:
Պորտուգալացին դիմել էր «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ Անխել դի Մարիային թիմում պահելու խնդրանքով: Այնուամենայիվ, թիմից հեռացան թե՛ Դի Մարիան, թե՛ Խաբի Ալոնսոն: