«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի Մոկվայի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը:
««Ռոմա»-ն խաղում էր հեշտ ու հաճույքով: Սաներս ցուցադրեցինք հենց այնպիսի խաղ, ինչպիսին մենք ծրագրել էինք: Ուրախ եմ, որ մենք հինգ գոլ հեղինակեցինք:
Մենք Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներ չենք: Սակայն չեմ կարծում, թե անընդհատ պաշտպանվելու ենք «Բավարիա»-ի կամ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղերում»,- նշել է Գարսիան: