Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերը ժամանակակից ֆուտբոլը համեմատել է ակվարիումի հետ, որում լողում են շնաձկներ:
«Ֆուտբոլային աշխարհը նման է շնաձկներով լի ակվարիումի, որտեղ գոյատևում են միայն լավագույնները:
Եթե վնասվածք ունես կամ լավագույն խաղդ չես ցուցադրում, անմիջապես հայտնվում է մեկը, ով պատրաստ է զբաղեցնել տեղդ»,- Մյուլլերի խոսքերը մեջբերում է A Bola-ն: