Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` Մադրիդի «Ռեալ»-ի նոր կազմի մասին նրանց կարծիքը պարզելու վերաբերյալ: Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների 79%-ը նախորդ մրցաշրջանի կազմն ավելի հզոր են համարում:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը ձեռք է բերել Խամես Ռոդրիգեսի, Տոնի Կրոսի և Կեյլոր Նավասի իրավունքները: Բացի այդ, վարձավճարով իսպանական գրանդ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը:
Ինչ վերաբերում է իսպանական գրանդը լքած ֆուտբոլիստներին, ապա նրանք են Անխել դի Մարիան և Խաբի Ալոնսոն, Ալվարո Մորատան և Դիեգո Լոպեսը: