Միշա Ալոյանը չորրորդ անգամ նվաճեց բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը:
52 կգ քաշային կարգի եզրափակչում նա մրցակցելու էր Վասիլի Վետկինի հետ, ով վնասվածքի պատճառով ռինգ դուրս չի եկել: Բրոնզե մեդալակիր են դարձել Կարեն Հարությունյանն ու Վյաչեսլավ Տաշկարակովը:
Հավելենք, որ Ալոյանը երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել, ինչպես նաև Օլիմպիական բրոնզե մեդալ նվաճել: