«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան համալրել է «Քրիսթալ Փելաս»-ի կազմը: Այս մասին տեղեկացնում է «արծիվներ»-ի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբում խաղալու է վարձակալան հիմունքներով: Վարձակալան պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Քրիսթալ Փելաս»-ը Զահայի տրանսֆերը կարող է ձեռք բերել 8 մլն ֆունտով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիտը չէր կարողացել ամրապնդել տեղը «Յունայթեդ»-ի կազմում ու նախորդ մրցաշրջանի մի մասը վարձավճարով անց էր կացրել «Քարդիֆ»-ում: