ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ եվրոպական հավաքականների քանակն աշխարհի առաջնություններում պետք է ավելացվի:
Այս մասին Պլատինին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից առաջ կազմակերպված մամլո ասուլիսում:
«Եվրոպական թիմերի քանակը Մունդիալներում պետք է հասցվի 15-ի: Ցանկանում ենք, որ դա տեղի ունենա արդեն Ռուսաստանում»,- նշել է Պլատինին:
Հավելենք, որ ըստ ներկայիս կանոնակարգի՝ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում Եվրոպան ունենում է 13 ներկայացուցիչ: