Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում ավարտված խոշոր օփենում, որի 70 մասնակիցներից 35-ը գրոսմայստերներ էին, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 1-2-րդ տեղերը ԳՄ Յուրի Կուզուբովի (Ուկրաինա) հետ:
Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Պետրոսյանն իր անհատական վարկանիշը բարձրացրեց 10 կետով:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: