Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունից առաջ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆուտբոլային ակումբների պարտքերն ավելի քան 2 անգամ կրճատվել են:
Պլաիտինին նշել է, որ ֆինանսական Fair play-ի կանոններն արդյունավետ են եղել: Ըստ կանոնների՝ ակումբները կարող են ծախսել այնքան, որքան վաստակել են:
Ֆրանսիացու խոսքերով՝ ակումբների պարտքերը 1.7 մլրդ եվրոյից հասել են 0.8 մլրդ-ի: