Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատասխանել է Sovsport-ի հարցերին: Նա նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը երբեմն իրենից պահանջում է խաղալ ինչպես Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը:
«Մեր խաղը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Փորձում ենք ավելի շատ պահել գնդակը, ավելի շատ ժամանակ անցկացնել մրցակցի կիսադաշտում: Նման մարտավարության պայմաններում պետք է անմիջապես բռնվել միկրոմենամարտի ու մրցակցին չթողնել փոխանցում կատարել:
Չերչեսովը երբեմն խնդրում է խաղալ ինչպես Նոյերը: Գնդակին ընդառաջ դուրս գալու համար պետք է վստահ լինես ուժերիդ ու գեթ մեկ վայրկյան չկասկածես: Հնարավոր է՝ Նոյերը կարծում է, որ եթե սխալվի, խաղընկերները կապահովագրեն՝ խփելով մի քանի գոլ»,- նշել է Բերեզովսկին: