«Միլթոն Կինս Դոնս»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թիմի երկրպագուներին կոչ է արել համբերությամբ զինվել և երես չթեքել «կարմիր սատանաներ»-ից` նրանց համար դժվարին պահին:
«Բարդ իրավիճակ է թե´ թիմի, թե´ երկրպագուների համար: Ես ամեն ինչ հասկանում եմ: Բայց երկրպագուները պետք է հավատան մեր փիլիսոփայությանը: Նրանք կարող են մեզ քննադատել, բայց ոչ հիմա: Հասկանալի է, որ հնարավոր չէ նոր թիմ կառուցել մեկ ամսվա ընթացքում: Դա հնարավոր չէ անել անգամ մեկ տարում:
Այս խաղում որոշիչ էին յուրաքանչյուր կոնկրետ դրվագում թույլ տրված սխալները: Նման վրիպաումների դեպքում խաղն այլևս հնարավոր չէ փրկել»,- վան Գալի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը: