Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը 1:2 հաշվով առավելության է հասել «Ուֆա»-ի նկատմամբ:
Մոսկովյան ակսւմբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հետխաղյա մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Ինչ վերաբերում է Յուրային, ամեն ինչ անորոշ է: Չգիտեմ` նա երբ կվերադառնա խաղադաշտ:
Քանի դեռ նա չի մարզվում ընդհանուր խմբի հետ, դժվար է ասել ինչ-որ բան: Առայժմ նա մարզվում է անհատական ծրագրով ու աստիճանաբար ապաքինվում է»,- Յակինի խոսքերը մեջբերում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: