Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Խավի Մարտինեսը վիրահաության է ենթարկվել:
Sport1-ի տեղեկությունների համաձայն` այն հաջող է անցել: Իսպանացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ այժմ ամբողջովին կենտրոնանալու է վերականգնման ընթացքի վրա:
Հիշեցնենք` Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում Մարտինեսը ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել: Հանդիպման 31-րդ րոպեին նա ստիպված էր լքել խաղադաշտը: