Այսօր` օգոստոսի 13-ին, տեղի ունեցավ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունը, որտեղ միմյանց հետ մրցում էին «Բորուսիա Դորտմունդ»-ը և «Բավարիա»-ն:
Հանդիպումն անցավ լարված և հետաքրքիր պայքարում: Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 23-րդ րոպեին նա շեշտակի հարվածով գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:
Հանդիպման 62-րդ րոպեին հաշիվը դարձավ 2:0 : Գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Բորուսիա Դորտմունդ»-«Բավարիա»`2:0
1:0 Մխիթարյան (23’), 2:0 Օբամեյանգ (62’)