Անգլիական «Չելսի»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան մեկնաբանել է Անգլիա վերադառնալ փաստը.
«Սա հիանալի զգացում է: Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ: Երջանիկ եմ այստեղ գտնվելու համար ու անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ պետք է նորից հանդիպեմ աշխարհի ամենալավ երկրպագուներին: Այս որոշումը ես հեշտ ընդունեցի, քանի որ չէի կարող մերժել «Չելսի»-ին և Մոուրինյոյին:
Բոլորը գիտեն, որ ես չեմ վերադարձել այստեղ՝ ուրախանալու ու շնորհակալություն հայտնելու համար: Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ ու օգնեմ թիմակիցներիս հասնել հաջողության: Թիմը դեռ երիտասարդ է, ու առավելագույնին հասնելու համար պետք է ստիպենք մեզ առաջ շարժվել»-, ասել է Դրոգբան: