Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալը չի ցանկանում լքել ակումբը.
«Զրուցեցի Վիդալի հետ, որպեսզի պարզեմ, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է նա գտնվում: Արտուրոն մոտիվացված է, և բոլորը ուրախ են, որ նա ցանկանում է մնալ Թուրինում:
Վիդալը վնասվածք էր ստացել աշխարհի առաջնության մեկնարկից 32 օր առաջ և այդ պատճառով նա մի քանի օր կմարզվի անհատական ծրագրով: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր համար ու ուրախ է, որ կարիերան շարունակելու է այստեղ»-, ասել է Ալեգրին: