Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է նվազեցնել թիմի ֆուտբոլիստների քանակը մինչև ամառայն տրանսֆերային պատուհանի ավարտը:
Մարզիչը ցանկանում է աշխատել 21-22 խաղացողների հետ, ուստի մտադիր է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստների ծառայություններից:
Թիմը լքելու հիմնական թեկնածուներ են Սոնգն ու Աֆելայը: «Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել նաև Ալվեշի ծառայություններից, սակայն ֆուտբոլիստը որոշել է անցկացնել կատալոնական ակումբում ևս մեկ մրցաշրջան: