«Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը հայտնվել է անգլիական «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում:
«Լիվերպուլ»-ը պատրաստ է 36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 38 մլն եվրո: Գայտանի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական «Մոնակո»-ն:
Նախկինում նշվում էր, որ ֆրանսիական ակումբը համաձայնության է եկել Գայտանի հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ: «Մոնակո»-ն պատրաստ է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 45 մլն եվրո: