Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ թիմի հարձակվող Մարկո Ռոյսը օգոստոսի սկզբին խաղադաշտ կվերադառնա:
«Մինչ այժմ Ռոյսի վերականգնման ընթացքը հիանալի է անցել: Հնարավոր է, Մարկոն վերսկսի մարզումները 2-3 շաբաթ անց: Սակայն մենք չենք շտապեցնի նրան:
Ռոյսը պետք է ապաքինվի այնքան ժամանակ, որքան հարկավոր է լիովին վերականգնվելու համար»,- ասել է Կլոպը: