Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Բոյան Կրկիչը տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»:
Տեղափոխության մասին պաշտոնապես հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի արժեքը չի նշվում,սակայն ըստ Transfermarkt-ի, 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո: Կրկիչը «Սթոք Սիթի»-ի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
Կրկիչը «Բարսելոնա»-ում է հանդես էր գալիս 2007 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է 104 հանդիպման՝ խփելով 26 գնդակ: