Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունեն 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Բորիս Ավրուխից (Իսրայել), Իվան Շարիչից (Խորվաթիա) եւ Յան Վենից (Չինաստան):