Friday, 19 07 2024
10:30
Թրամփն ու Զելենսկին կարող են հեռախոսազրույց ունենալ
Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր
Կրեմլը Լուկաշենկոյին կասկածու՞մ է
Հայրապետյանը և BostonGene-ի թիմը քննարկել են ընկերության հնարավոր ներդրումը կրթության ոլորտում
09:40
Air China ուղիղ չվերթներ կմեկնարկի դեպի Վրաստան
ԱՄՆ-ն հասկանում է՝ բոլոր հնարավոր ու անհնար զիջումներն արդեն արել ենք. Միլլերը նկատի ուներ Բաքվին
09:20
Նավթի գները նվազել են- 18/07/24
09:10
Բայդենին հնարավոր կլինի համոզել, որ թողնի ընտրապայքարը
Ռուսական արգելքը տարածվում է մի քանի արտահանողների վրա. երկար չի տևի
08:50
Բայդենը չի կարող մնալ ընտրապայքարում․ CNN
Սպասվում են տեղումներ
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՈԱԿ հրդեհը մեկուսացվել է
Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին
Հողմավար բազեները տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մի չկայացած հանդիպման քրոնիկոն. Լոնդոնի մտահոգիչ անհամաձայնությունը
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում. «Հրապարակ»
«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»
Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը

«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն

Չէի մտածել, Ստեփանակերտի ուշիմ լրագրողներից մեկն օրերս ասաց, որ Հայաստանի գործող սահմանադրությամբ օրինական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր չէ: Եւ հիմնավորեց, որ քանի Ազգային ժողովում կա մեծամասնություն, որ վարչապետին փոխելու որոշում չի կայացնում, կառավարությանը հրաժարական պարտադրելու միակ ձեւը փողոցային պայքարն է:

Այսինքն, քաղաքական համերաշխությունը Հայաստանում բացառված է սահմանադրությամբ եւ օրենքով. մի կուսակցություն պետք է լինի իշխող, մյուսներն՝ անպատճառ ընդդիմադիր: Իսկ որպեսզի կուսակցություններից մեկը լինի իշխող, խորհրդարանական ընտրություններին տասը-քսան քաղաքական ուժ կամ դաշինք էլ մասնակցի, այդ ,,մեկը,, պետք է կայուն մեծամասնություն ունենա: Այսինքն՝ «խփի այնքան տոկոս, որքան կամենա»:

Հայաստանում քաղաքական համակարգը կայացած չէ: Խորհրդարանական ընտրություններում որեւէ կուսակցության «փախցրած» մեկ-երկու-երեք տոկոս քվեն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի ով իշխանություն է՝ ամեն ինչ անում է, որ «կայուն մեծամասնությունը» չկորցնի, ինչը հանգեցնում է հանրային խիստ բեւեռացվածության՝ ինչպես այսօր է, երբ ոչ ոք չգիտի, թե 2021թ. ընտրություններում իշխող եւ ընդդիմադիր ուժերի ստացած վստահությունը գործնականում պահպանվու՞մ է, թե՞՝ ոչ:

Եթե տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ստացած վստահությունը ետ չեն պահանջում, ուրեմն ֆորմալ առումով նա մնում է իշխող: Եթե «Հայաստան», եւ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկած ավելի քան երեք հարյուր հազար քաղաքացին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չի պահանջում, ուրեմն «Տավուշը հանուն հայրենիքի»՛ իշխանափոխության պահանջը լեգտիմ չէ:

Բայց ո՞վ գիտի հանրային տրամադրությունների իրական պատկերը: Մյուս կողմից դա պարզելու իրավական ոչ մի մեխանիզմ չկա: Սոցիալական հարցումները վստահություն չեն ներշնչում: Հետեւաբար հրատապ է սահմանադրական փոփոխությունների անցկացումը կամ սկզբունքորեն նոր սահմանադրության ընդունումը: Եւ այն պետք է լուծի հարցերի հարցը. վարչապետի իմփիչմենթը չպետք է պայմանավորված լինի խորհրդարանի կայուն մեծամասնության քաղաքական դիրքորոշմամբ:

Իմփիչմենթը քաղաքական գնահատական չէ, այլ՝ իրավական: Եթե կոպիտ ասենք, ապա դա պրոցեդուրա է, երբ պետության առաջնորդին քրեական պատասխանատվությունից ազատում են՝ նրան պաշտոնանկ անելու գնով, ուստի հիմքում պետք է լինի նրա գործունեության բացառապես իրավական գնահատականը:

Կոնկրետ այսօրվա իրավիաճակի ֆորմալ պատճառը Տավուշ-Ղազախ մի հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատումն է: Այդ հարցում իշխանությունը եւ ընդդիմությունը երբեք քաղաքական համաձայնության չեն գալու գոնե այս փուլում: Իշխանությունը պնդում է, որ Հայաստանի սուվերեն տարածքից մեկ քառակուսի մետր հակառակ կողմին չի անցել, ընդդիմությունը կատարվածը գնահատում «հողատվություն» կամ «միակողմանի զիջում»: Լուծում կարող է լինել Սահմանադրական դատարանի վճիռը՝ գործընթացը համապատասխանու՞մ է Սահմանադրությանը եւ «Պետական սահմանի մասին» օրենքին թե՞ ոչ:

Իհարկե, ընդդիմությունն ունի Սահմանադրական դատարանի «անաչառությանը չվստահելու» ալիբի, բայց դա քաղաքական «կապրիզ» է: Եւ եթե նա մնա այդ դիրքորոշման, ապա միայն կկորցնի: Ավելի մեծ թվով մարդիկ կկասկածեն ,,շարժման,, եւ նրա հռչակած նպատակի պետականորեն պահանջվածությանը, եւ ինստիտուցիոնալ ընդդիմությունը վերջնականապես կմարգինալանա: Բայց առհասարակ «ճգնաժամի» սահմանադրության փոխարեն Հայաստանը պետք է ունենա «կոնսենսուս» կամ առնավազն «քաղաքական համաձայնություն» երաշխավորող սահմանադրություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում