Monday, 22 07 2024
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին
Բերման է ենթարկվել զինված «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նրա եղբորը սպանել էին ամիսներ առաջ

Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով

Կիրգիզիան, Չինաստանը եւ Ուզբեկստանը համաձայնության են եկել երկաթուղային նոր նախագծի կառուցման հարցում: Նոր երկաթուղին, որ փաստորեն կմիավորի այդ երեք երկրները, ըստ էության կլինի Չինաստանից՝ Արեւելքից դեպի Արեւմուտք հաղորդակցային ցանցի բաղադրիչներից մեկը: Չինաստանն ունի այդպիսի մի շարք ծրագրեր, որոնք տեղավորել է Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ իր այսպես ասած ազգային նախագծում, կամ այլ կերպ ասած՝ Նոր Մետաքսի ճանապարհի նախագծում:

Այս օրինակները համաշխարհային փոփոխությունների դրսեւորումներն են, որոնք պետք է հարցեր բարձրացնեն նաեւ Հայաստանում՝ հարցեր ու քննարկումներ, այն առնչությամբ, թե որքան է համաշխարհային տրանսպորտահյին ուղիների վերաձեւման, վերադասավորման հարցում Հայաստանի դինամիկ ներգրավման ներուժը: Հարկ է ի վերջո արձանագրել այն պարզ իրողությունը, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը, իր թե կառուցվածքով, թե նաեւ բովանդակությամբ, ըստ էության ուղիղ առնչություն է ունենալու տնտեսական-ենթակառուցվածքային հարաբերությունների եւ հետաքրքրությունների հետ, ձեւավորվելու է դրանց զուգահեռ:

Ըստ այդմ, անվտանգության մշակումն ու կառուցումը չի կարող արտահայտվել լոկ պաշտպանական ոլորտում հարաբերությունների վերակառուցմամբ, ինչը բնականաբար նույնպես կարեւոր եւ անհրաժեշտ աշխատանք է: Այդուհանդերձ, փոփոխվող աշխարհակարգի պայմաններում անվտանգության ճարտարապետության վերափոխումը էապես պահանջում է նաեւ տնտեսական նոր «շինարարություն», առավել եւս ենթակառուցվածքային տիրույթում, որը այսօր համաշխարհային պայքարի առանցքային թիրախներից մեկն է: Այստեղ ակնառու է, որ Հայաստանը շարունակում է կաղել, այն դեպքում, երբ մեր շուրջ բավականին դինամիկ կերպով ծավալվում են տարբեր համաձայնություններ:

Այն, որ Հայաստաննը ազդարարում է ենթակառուցվածքային հաղորդակցության ապահովման հարցում իր բաց լինելը՝ խաչմերուկի տրամաբանությամբ, դիվանագիտական դիրքավորման առումով անշուշտ լավ է, սակայն դիվանագիտական դիրքավորումից զատ, Հայաստանը թերեւս պետք է ձեռնմուխ լինի գործնական նախագծերի շոշափելի աշխուժացման եւ առարկայացման, արդեն այն ռազմավարական տրամաբանության շրջանակում, որպես հայկական պետական անվտանգության նոր ճարտարապետության ողնաշար: Ի վերջո, հայկական խաչմերուկի պատրաստակամությունն արտահայտելուն զուգահեռ, այդուհանդերձ պետք է բավականին շոշափելիորեն կառուցվի հայկական նոր ողնաշարը, որը եւս ձեւակերպված է՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի խորագրով, սակայն իբրեւ առարկայական նախագիծ առ այսօր ծավալվում է բավականին դանդաղ ու անարդյունավետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում