Sunday, 26 05 2024
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Արցախցին՝ «միտինգի մատերիալ». իրավապահները սրու՞մ են իրավիճակը
Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները
Քարաթափում Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին
12:00
Ավելի քան 10,000 ապաստան հայցողների խնդիրը մարտահրավեր է Սունակի համար
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով․ ՊԵԿ
Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին
11:15
«Կայսրության անկումը» ֆիլմն արդեն կարելի է դիտել առցանց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Սպասվում է անձրև և ամպրոպ
Բարեւ, ես եմ
Տարեց քաղաքացին ընկել է գետը, նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա․ Դեբեդ գետի վարարման հետևանքները
Հայաստանին կտրամադրվի խոստացված օժանդակությունը. ԵՄ-ն չեզոքացնում է Հունգարիայի վետոն
10:09
Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը
Հայաստանում խորանում է ջրային ճգնաժամը. լրջագույն մարտահրավերների առջև ենք
09:45
Wildberries-ում սկսել են վաճառել Lada ավտոմեքենաներ
09:30
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան 12%-ով
Ռուսաստանն առաջին անգամ 5G կապի արբանյակներ է արձակել տիեզերք
2018-ի մանդատի «ամայի» հետագիծը
Բելգորոդի շրջանի գնդակոծման հետևանքով կան զոհեր
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են». Սուրենյան
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ

Եգիպտոսը հայտնվել է պատային իրավիճակում

Բազմահազարանոց հանրահավաքը Կահիրեի կենտրոնում շարունակվում է: Ընդդիմությունը որոշել է շարունակել բողոքի ակցիաները, որոնց վերջնանպատակն է հասնել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին:

Արտահայտվելով շախմատային տերմինաբանությամբ` թերևս կարելի է ասել, որ Եգիպտոսում ստեղծվել է պատային իրավիճակ: Մուբարաքը հայտարարել է, որ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը չի հեռանալու պաշտոնից, իսկ ցուցարարները չեն էլ մտածում փողոցը լքելու մասին, քանի դեռ Մուբարաքն իշխանության է: Մի բան հստակ է, այսպես եկար չի կարող շարունակվել, քանի որ երկրի ներքաղաքական իրավիճակը քայլ առ քայլ մոտենում է վերջնական քաոսի վերածվելու սահմանագծին:

Տնտեսությունը հսկայական կորուստներ է կրում սրանից: Որոշ տվյալներով, Եգիպտոսի տնտեսությունն ամեն օր կորցնում է 300 մլն եվրո: Սա շատ մեծ գումար է նույնիսկ զարգացած երկրների համար: Էլ չենք խոսում Եգիպտոսի մասին, որի բնակչության մեծամասնությունը չքավորության մեջ է ապրում:

Բոլոր փորձագետները գալիս են այն եզրակացության, որ միայն Մուբարաքի հրաժարականը կթուլացնի լարվածությունը, այն էլ ոչ ամբողջությամբ, քանի որ փողոցում գտնվող ընդդիմության ծրագրերի մեջ է մտնում Մուբարաքի ողջ վարչակազմից հրաժարվելը:

Այսօրվա հարյուր հազարանոց հանրահավաքից հետո հրապարակը նույնիսկ այս ուշ ժամին լեփ-լեցուն է: Ակնհայտ է, որ վախեցնելու քաղաքականությունը չի ազդել հակակառավարական ուժերի վրա: Թեպետ այսօր Կահիրեի մի քանի շրջաններում փոքր բախումներ են եղել Մուբարաքին աջակցող խմբերի հետ, սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունեցել: Այսօր Մուբարաքի հրաժարականի պահանջով ելույթներ են եղել Եգիպտոսի բոլոր մեծ քաղաքներում` Ալեքսանդրիա, Սուեզ, Պորտ Սայիդ:

Հանրահավաքին է մասնակցել նաև արաբական երկրներում թերևս ամենաազդեցիկ կազմակերպության` Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան: «Առաջին լրատվականն» այսօր արդեն տեղեկացրել էր, որ Եգիպտոսի դիվանագիտության վերջին շրջանի ամենահայտնի անձանցից մեկը, ով 1991-2001թթ. գլխավորել էր ԱԳՆ, հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը և այսօր ներկա է գտնվել հանրահավաքին:

Իրավիճակի անորոշության պատճառ է նաև ընդդիմության` միասնական առաջնորդի կամ այն մարդու բացակայությունը, որը կհնչեցներ և առաջ կմղեր ընդդիմության կայացրած որոշումները: Ալ-Բարադեին թեպետ միջազգային հարաբերությունների ասպարեզում ունեցած ազդեցությանը, դեռ չի կարողացել լիովին ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը: Կարելի է կարծել, որ Ամր Մուսայի հայտնվելը Թահրիրում այդ բացը լրացնելու փորձ է:

Եգիպտոսի իշխանությունները թեև հայտարարում են, որ պատրաստ են երկխոսության նույնիսկ իսլամիստական կազմակերպությունների հետ, սակայն հատուկ ծառայությունների ռեպրեսիվ քայլերը վկայում են հակառակի մասին: Al-Misr Al-Youm-ը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան հատուկ ծառայությունները ներխուժել են «Մուսուլման եղբայրների» գրասենյակ և ձերբակալել 12 լրագրողի: Մենք տեղեկացրել էինք նաև, որ ավերվել էր Al-Jazeera հեռուստաընկերության գրասենյակը, ողջ տեխնիկան կոտրվել էր:

Այս քայլերը վկայում են, որ իշխանությունն այլ ռեսուրս չի տեսնում ներքաղաքական իրավիճակը հարթելու համար, քան բռնարարքներն ու բռնաճնշումները: Անորոշ է նաև ցայսօր Արևմուտքի դիրքորոշումն այս հարցի շուրջ, քանի որ վերջին զարգացումներից հետո ակնհայտ է դառնում, որ նրանք չունեն եգիպտական թնջուկի կարգավորման սցենար կամ սեփական տեսլականը: Եվ հենց դա է վկայում այն, որ Եվրամիության առանցքային երկրներից մեկի ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարում է Մուբարաքին իր աջակցության մասին:

Հաշվի առնելով վերոնշյալ բռնարարքները` վստահություն չեն ներշնչում ABC-ի եթերում փոխնախագահ Օմար Սուլեյմանի այսօր հնչեցրած այն խոսքերը, որ իրենք չեն պատրաստվում ուժով մաքրել Թահրիրը: Սակայն չդադարող բախումները և իշխանության կողմից դրանց դեմ պայքարելու ցանկության բացակայությունը, ինչպես նաև լրագրողների, ընդդիմադիր և իրավապաշտպան կազմակերպությունների դեմ շարունակվող բռնությունները հուշում են մեկ բան. մինչև հանգուցալուծումը դեռ որոշ ժամանակ կա:

Մուբարաքը դեռ ցանկանում է մնալ իշխանության: Չնայած որ այսօր չեզոքացվեց նրա վերջին հաղթաթուղթը: Եթե նախկինում նա իր մնալը պայմանավորում էր «Մուսուլման եղբայրների»` իշխանության գալու մտավախությամբ, ապա այդ կազմակերպությունն այսօր պաշտոնապես հայտարարեց. առաջիկա նախագահական ընտրություններին իրենք թեկնածություն չեն առաջադրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում