Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղի հրետակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
«Ուկրաինայի Զինված ուժերը կրակել են Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղի վրա, ի ցավ մեզ, երկու մարդ մահացել է՝ մի տղամարդ և մի կին կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ բեկորային վնասվածքներ են ստացել»,- գրել է նա։