Tuesday, 25 06 2024
Արցախի ԱԺ 4 խմբակցությունները՝ հանուն Շահրամանյանի մեքենայի
ԱԺ-ն գրոհող արքեպիսկոպոսը. գերմանական պարբերականը բացահայտումներ է արել
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել
Թուրքիայի «բարդուղեմիոսյան գիշերը». Հայ առաքելական եկեղեցին կվերաօրինականացնի՞ Արցախի թեմը
Վրաստանի իշխանությունը մինչև վերջ չէր հաշվարկել ԵՄ արձագանքը «ռուսական» օրենքին
Եվրաինտեգրման օրակարգը ՔՊ-ինն է. հարկ լինի՝ հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն կանենք
Սերժ Սարգսյանի եղբորորդուց դատախազությունը պահանջում է 8 անշարժ գույք, 1 մեքենա և 2,5 դոլարի ավանդ
Հայաստանը փաստի առաջ է կանգնած՝ արդյո՞ք պահը եկել է և ո՞րն է գինը
Մինսկի և Վաշինգտոնի առաջարկները՝ Երևանին և Բաքվին
21:20
Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Իսրայելի նենգ քաղաքականության արմատներն ավելի խորն են, քան տեղեկատվական հնարքները
20:50
Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Վթար, վեճ, 3 հոգու դանակահարություն
Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
Առողջապահության նախարարն ահազանգում է կենցաղային այրվածքներով դեպքերի աճի վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ
19:30
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին
19:20
Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
Իտալիայում ՀՀ դեսպանը Ապուլիայի գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն իրանական ակտիվների ապաարգելափակման շուրջ
«Զգալի ավելացել են կենցաղային այրվածքների դեպքերը». նախարար
18:40
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է վերընտրվել
Արևմտամետությո՞ւն, թե՝ ռեգիոնալիզմ. ընտրությունը «Քաղաքացիական պայմանագրինն» է
18:30
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին
«ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են». ՌԴ փոխվարչապետ

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդում գտել է անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի (1909-1992 թթ.) կտավը, որը գողացվել էր 2015 թվականին նրա չորս այլ գործերի հետ միասին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել թագավորության իրավապահ մարմինները։

Կտավի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն եվրո: 2015 թվականին Իսպանիայի մայրաքաղաքի բնակելի շենքից գողացել են Բեկոնի հինգ ստեղծագործություն՝ 25 միլիոն եվրո ընդհանուր գումարով։

Կողոպտիչները նաև գողացել էին սեյֆ, որում եղել են մետաղադրամներ և թանկարժեք զարդեր։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունը ձերբակալել է գողության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի, որից հետո էլ հնարավոր է եղել Մադրիդի շենքերից մեկում գտնել կտավը։

2017 թվականին ոստիկանությունը վերադարձրել էր հինգ կտավներից երեքը։ Հետաքննության սկզբից ի վեր այս հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 16 մարդ։

Այժմ հետաքննությունը կենտրոնացած է արվեստի վերջին գողացված ստեղծագործությունը գտնելու վրա:

Ֆրենսիս Բեկոնը կերպարային նկարչության վարպետ է։ Նկարչի կտավները բարձր են գնահատում ամբողջ աշխարհի կոլեկցիոներները։ 2015 թվականին Բեկոնի «Երկու էսքիզ ինքնանկարի համար» (1977 թ.) երկփեղկ կտավը Լոնդոնում վաճառվել է 22,4 միլիոն դոլարով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում