Ֆինլանդիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ) պարտության մատնեց կոլումբացի, ուկրաինացի, բելառուս մարզիկներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` հաղթանակ տանելով Իսլամ-Բեկա Ալբիևի նկատմամբ, ով հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո:
Եզրափակիչում Վարդերեսյանի հակառակորդը կլինի թուրք ըմբիշ Աթաքան Յուկսելը: