Sunday, 26 05 2024
12:00
Ավելի քան 10,000 ապաստան հայցողների խնդիրը մարտահրավեր է Սունակի համար
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով․ ՊԵԿ
Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին
11:15
«Կայսրության անկումը» ֆիլմն արդեն կարելի է դիտել առցանց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Սպասվում է անձրև և ամպրոպ
Բարեւ, ես եմ
Տարեց քաղաքացին ընկել է գետը, նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա․ Դեբեդ գետի վարարման հետևանքները
Հայաստանին կտրամադրվի խոստացված օժանդակությունը. ԵՄ-ն չեզոքացնում է Հունգարիայի վետոն
10:09
Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը
Հայաստանում խորանում է ջրային ճգնաժամը. լրջագույն մարտահրավերների առջև ենք
09:45
Wildberries-ում սկսել են վաճառել Lada ավտոմեքենաներ
09:30
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան 12%-ով
Ռուսաստանն առաջին անգամ 5G կապի արբանյակներ է արձակել տիեզերք
2018-ի մանդատի «ամայի» հետագիծը
Բելգորոդի շրջանի գնդակոծման հետևանքով կան զոհեր
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են». Սուրենյան
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան

Ծառուկյանը հասունանում է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը:


– Մի քանի օրից Ազգային ժողովի ընտրություններ են, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի ընթացքը, այն կարծես թե բավականին խաղաղ է ընթանում՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների:

– Ներքին լարումներ կան, և դրանք մտահոգիչ են, կա որոշակի չպարպվող լարվածություն և սպասում, որովհետև հաջողվել է մարդկանց մոտ ինչ-որ հույսի նշույլներ առաջացնել, որ այնուամենայնիվ, այս ընտրություններն իրենց արդյունքներով կլինեն ավելի արժանահավատ, բայց միաժամանակ կա մտահոգություն, որ եթե այդ հույսերը չարդարացվեն, իսկ այդ հույսերը, իմ կարծիքով, պայմանավորված են սկսելու միջկուսակցական պայմանավորվածություն ազատ ընտրությունների անցկացման հարցում, և եթե այդ ներքին սպասումը չարդարացվեց, ապա այդ դեպքում, անշուշտ, հիասթափությունն ու բացասական վերաբերմունքը երկրում հնարավոր տեղաշարժերի նկատմամբ կբերի արտագաղթի նոր ալիքի: Փաստորեն երկու նման հոգեբանական միտումներ կան՝ մի կողմից երկչոտ և զգուշավոր հույսեր, մյուս կողմից՝ խորը մտահոգություն և տագնապ այսօր իսկ ուրվագծվող խոչընդոտների կապակցությամբ, որոնք այդ հույսերը հարվածի տակ են դնում:

– Պարոն Հովհաննիսյան, 98թ. Դուք ընդդիմադիր դաշտում էիք և դրան հաջորդող բոլոր տարիներին այդ դիրքերից եք հանդես եկել, այսօր ներկայացնում եք իշխող կոալիցիոն կուսակցությունը և այդ կուսակցության համամասնական ցուցակում եք, մի կուսակցություն, որը մեծ ավանդ ունի կեղծիքների ապօրինությունների արմատավորման մեջ, ԲՀԿ-ն մասնակցել է 2007, 2008թթ. ընտրակեղծիքներին: Ի՞նչ հույսեր են Ձեզ կարողացել փոխանցել, որ այդ ուժը փոխվել է և այսօր հրաժարվում է ընտրակեղծիքներ իրականացնելու գործընթացից:

– Ես միշտ ասել եմ, որ իմ մոտեցումներով այլախոհ եմ, իմ քաղաքական կենսագրության 20-ից ավել տարիների ընթացքում ընդամենը 4 տարի եմ եղել կուսակցական, մնացած ընթացքում եղել եմ անկուսակցական ու հիմա էլ եմ անկուսակցական: Հրավեր եմ ստացել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ ընտրացուցակում լինելու, բայց որպես անկուսակցական, տարբերությունը, կարծում եմ, պարզ է: Ընդդիմություն միայն ասելը չէ, ընդդիմադիր լինելը պետք է ապացուցվի մոտեցումներով, ոչ թե հայտարարություններով, ու եթե նա ներկայացնում է այլընտրանքային մոտեցումներ և ստեղծված իրավիճակում ունի անհրաժեշտ ներուժ այդ մոտեցումները լսելի դարձնելու, կնշանակի նա ընդդիմադիր է, իսկ եթե հռչակում է ընդդիմադիր և փորձում է ամպագոռգոռ հայտարարություններով ցույց տալ, թե նա իսկապես դեմ է, դա զավեշտալի է:

– Փաստորեն Ձեր այն քննադատությունները, որոնք Դուք այսօր ուղղում եք իշխանություններին, կարող ենք ասել, որ ընդդիմադիր չեն, այլ այլախոհական են:

– Ընդդիմադիր կեցվածքը ինքնագնահատականներով չէ, որ պետք է բացահայտվի, դա բացահայտվում է քաղաքական պայքարի ընթացքում, և դա տեսնում է ժողովուրդը: Կարեն Դեմիրճյանը երբեք չի ասել, որ ինքն ընդդիմադիր է:

– Իսկ Դուք ի՞նչ էիք ասում, պարոն Հովհաննիսյան, երբ 2003-ին անխոնջ պայքարում էիք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ, Դուք ընդդիմադի՞ր էիք, թե՞ ոչ: 2008-ին ընդդիմադի՞ր էիք, թե՞ ոչ:

– Ես իմ տեսակետները, գաղափարները փորձել եմ կյանքի կոչել այս կամ այն քաղաքական թիմի հետ համագործակցելով, այլ ճանապարհ վերլուծաբանը, քաղաքագետը չունի, որովհետև քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանքի ձև է:

– Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստանը» մեծ ավանդ ունեն Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու գործում և միջոցների մեջ խտրություն չեն դրել, Փաստահավաք խմբի կողմից ապացուցված է, որ Ծառուկյանը ոչ միայն ընտրությունների օրը, այլ մարտի 1-ին իր թիկնազորից մարդիկ է տրամադրել, որպեսզի ժողովրդի վրա կրակեն, ջարդեն և հաստատեն այն ռեժիմը, որի դեմ դուք այսօր որոշել եք պայքարել:

– Երբ ստեղծվեց «Միասնություն» դաշինքը ՀԺԿ-ի, Հանրապետականի և Երկրապահի հետ, ես կողմ էի, որպեսզի ՀԺԿ-ն, որը մեր երկրի, մեր ազգի հեռանկարի կրողն էր, որ ՀԺԿ-ի ինքնուրույն մասնակցությունը 99-ի ընտրություններին ճիշտ էր, ու դրա մասին հայտարարել էր նաև Կարեն Դեմիրճյանը, թեև առաջին տարբերակն էլ էր ճիշտ: Դուք գիտեք Երկրապահի դերը, Հանրապետական կուսակցության դերը 95թ., 96թ. ընտրություններում, բայց դա չէր նշանակում, որ ՀԺԿ-ն կամ Կարեն Դեմիրճյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀԿ-ի անցած ճանապարհի, Վազգեն Սարգսյանի անցյալում գործած սխալների համար, չեր նշանակում, որ ՀԺԿ-ն կիսում էր պատասխանատվությունը այն քաղաքականության համար, որը «Միասնություն» դաշինքի ժամանակ վարվում էր: Նույնը ԲՀԿ-ն:

– Այսինքն` ԲՀԿ-ն որևէ պատասխանատվություն չի՞ կրում վերջին տարիների ապօրինությունների համար:

– ԲՀԿ-ն նորաստեղծ կուսակցություն է, ԲՀԿ-ն, ըստ էության, այսօր առաջին անգամ եզակի հնարավորություն է ստացել ինքնուրույն գործելու, որովհետև այս ընտրություններին ինքնուրույն է մասնակցում:

– 2007-ին փաստորեն ինքնուրույն չէ՞ր, 2007-ին Ռոբերտ Քոչարյանն ուղղակի ազդեցություն ունե՞ր, այսօր չունի՞, ինչո՞ւ 2007-ին ինքնուրույն չէր:

– 2007-ին այն իշխանության գագաթում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ԲՀԿ-ին վերապահվում էր որոշակի գործառույթ, և ինքը ԲՀԿ-ն չէր որոշում իր քաղաքական դիրքավորումը, որովհետև գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն ստեղծվել է որոշակի քաղաքական մոդելավորման շրջանակներում:

– Ո՞վ է ստեղծել:

– Իշխող վերնախավը, այն ժամանակվա իսթեբլիշմենթը, ինչպես Ռուսաստանում քաղաքական վերնախավում գտնվող կուսակցությունը փորձում է մոդելավորել քաղաքական պրակտիկան: Փորձում է որոշել քաղաքական ներկապնակը, փորձում է դիրքավորել: Դա հետխորհրդային բոլոր երկրներում էլ կա:

– Կարծում եք՝ այսօր ԲՀԿ-ն այդ մոդելից, այդ ներկապնակից դո՞ւրս է, թե՞ ոչ, որովհետև այն մարդիկ, ովքեր ժամանակին ստեղծել են ԲՀԿ-ն, այսօր քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություններ են անում:

– Այո՛, մեծ հաշվով «Բարգավաճ Հայաստանը» մինչև հիմա կայացման շրջանում էր և չէր կայացել որպես քաղաքական կուսակցություն, կհաջողի՞ արդյոք հիմա այդ կայացումը, կհաջողի՞ կուսակցությանը հասնել մնայուն արդյունքի և դառնալ իսկապես ինքնուրույն քաղաքական ուժ, թե՞ ոչ՝ կյանքը ցույց կտա, բայց այն, որ ԲՀԿ-ն այսօր բավականին մեծ համակիրների բանակ ունի՝ ակնհայտ է, այնպիսի մեծ սոցիալական հենք ունի, այնպիսի մեծ ժողովրդական աջակցություն ունի, որը պարտադրող և վճռորոշ նշանակություն ունի, այսինքն` արդեն ԲՀԿ-ի ապագան ոչ թե այն իշխող խմբերի ձեռքում է, որոնք փորձում են կանոնակարգել քաղաքական դաշտը, այլ ժողովրդի ձեռքում է, այն լայն զանգվածների, որոնք գնում են ԲՀԿ հետևից, նրանք են որոշելու և պարտադրելու և՛ Գագիկ Ծառուկյանին, և՛ ԲՀԿ-ին, թե ինչպես գործել: Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում քաղաքական ճանապարհ անցավ, այսօրվա Գագիկ Ծառուկյանը այն Ծառուկյանը չէ, որը 5 տարի առաջ ստանձնեց կուսակցության ղեկավարի դերը:

– Ես տարբերություն չեմ տեսնում, զինված Գագիկ Ծառուկյանը գնում է ընտրողների հետ հանդիպելու:

– Ո՛չ, տարբերությունը շատ մեծ է, և դա բնական է, երբ մարդը մտնում է քաղաքականության մեջ և դառնում է որոշակի ակնկալիքների, սպասումների թիրախ, դրանք նրան վեր են հանում և ինչքան մեծ լինի սպասումը և հույսը ուղղված Գագիկ Ծառուկյանին, այնքան նա բարձրանալու է իր անհատական դրսևորումներով և պատկերացումներով:

– Այսինքն` Գագիկ Ծառուկյանը քաղաքականապես հասունանալու ընթացքի մեջ է:

– Մարդիկ չեն ծնվում քաղաքական գործիչ, դա պրոցեսների շարք է, և սա ընթացք է, որը չի կարելի նայել դեպքերին, փոփոխություններից, որովհետև միևնույն ջուրը երկու անգամ չեն մտնում: Այո՛, Գագիկ Ծառուկյանը փոխվել է, նա դարձել է քաղաքական գործիչ, և նա այսօր տիրապետում է քաղաքական քննարկումների, քաղաքական դիրքորոշումների ճշգրտումների զինանոցին, այսինքն` այսօր նա արդեն ինքնուրույն, և ես կասեի ինքնաբավ քաղաքական խաղացողի կարգավիճակում է:

– Դուք, Վարդան Օսկանյանը անխոնջ քննադատում եք Հանրապետական կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանը չի բացառում ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու հեռանկարը: Ինչպե՞ս հասկանալ, այդ հնարավորությունը ինչպե՞ս եք պատկերացնում և ինչպե՞ս եք դա իրացնելու այն ռեժիմի հետ, որին պատասխանատու եք համարում այսօրվա իրավիճակի համար:

– Իսկ իրեն ընդդիմադիր դերում ներկայացնող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բացառո՞ւմ է կոալիցիայի հնարավորությունը ցանկացածի հետ, ով ազատ ընտրությունների միջոցով կստանա ժողովրդի քվեն, ու ի վերջո պետք է հասնել նրան, որ ժողովուրդն իր քվեով որոշի, թե ով ինչ դերակատարություն պետք է ստանձնի, և եթե որևէ ուժ չվերցնի  մեծամասնություն, ապա բնականաբար կոալիցիա կազմելու հարց է առաջանալու, և այդ կոալիցիան պետք է ստեղծվի այն ուժերի միջև, որոնք վստահություն են ստացել: Ընտրողը պետք է որոշի՝ ինչ կազմով և ինչ դերակատարներով պետք է լինի այդ կոալիցիան, սա Գագիկ Ծառուկյանի կամ ուրիշ մեկի որոշելիք հարցը չի, առավել ևս դա հռչակագրով որոշելիք հարց չի: Դրա համար մենք ասում ենք, որ այսօր ջրբաժանն անցնում է այն ուժերի միջև, որոնք իրենց ապագան կապում են ազատ, արդար ընտրությունների հետ՝ ընտրակեղծարարներին սանձելու միջոցով, և այն ուժերի միջև, որոնք իրենց հույսը դնում են ընտրակաշառքով արդյունքներ ստանալու վրա:

– Պարոն Հովհաննիսյան, այսօր ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, տրակտորներ է բաժանում, մարդկանց անվճար բուժօգնություն են տրամադրում, և այդ բոլորը մտնում է ապօրինությունների մեջ:

– Այսօր հիմնական պրոբլեմը վարչական ներուժի չարաշահումն է, ու դա այն արատն է, որը պետք է հաղթահարվի: Եթե խոսքը գնում է այն մասին, որ լուրջ ֆինանսական միջոցներ տիրապետող կուսակցություններն առավելություն ունեն նման միջոցներ չունեցող կուսակցությունների նկատմամբ, բայց դա այդպես է բոլոր երկրներում, իսկ այն, որ բարեգործության և ընտրողներին շահագրգռելու միջև եղած սահմանագիծը չափազանց փխրուն է՝ դա էլ է փաստ, բայց դա չի նշանակում, որ մարդը պետք է դուրս գա իր իմիջի շրջանակներից՝ մարդն անում է այն, ինչ իրենից ակնկալում է ժողովուրդը: Հիմա մարդն ասում է՝ իմ խոսքը գործ է, ԲՀԿ ծրագրում կա մեքենատրակտորային կայանի ստեղծման վերաբերյալ դրույթը, ու հիմա մարդն ասում է՝ ես խոստումներով ձեզ չեմ սնուցելու, որովհետև խոստումն ամենաահավոր և ամենահիասթափեցնող ընտրակաշառքն է: Հիմա Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ զբաղված է ամենասարսափելի խոստումներ բաժանելով՝ ավանդների վերադարձի մասին է կրկին խոսում: Մուրաբան հեչ, ամենասարսափելին այն է, երբ սին խոստումներ են բաժանվում՝ ամենամեծ հանցագործը նա է, ով խաբում է ժողովրդին:

– 2010թ. աշնանը Ծառուկյանի առջև կար խնդիր միանալ կամ չմիանալ կոալիցիոն հուշագրին, նա այն ժամանակ էլ իր համակիրներին ասում էր՝ իմ խոսքը գործ է, այդ նույն Ծառուկյանը 2011-ին ստորագրեց այդ հուշագիրը և պարտավորվեց 2013-ին աջակցել Սերժ Սարգսյանին, և այն համամասնությունը, որոնք նրանք ունեն այսօրվա խորհրդարանում՝ որոշեցին պահպանել: Խաբե՞ց, թե՞ չխաբեց Գագիկ Ծառուկյանը իր համակիրներին:

– Մեր քաղաքացիներին դա բացարձակապես չի հետաքրքրում, մենք որպես վերլուծաբաններ դա պետք է հստակ հասկանանք, մարդիկ ինտուիտիվ հասկանում են, որ այս կարգի փակ համակարգերը 70 տարի շարունակ գործած փակ համակարգի ձևափոխված, քողարկված տեսակն են, և դա հնարավոր է փոխել միայն իշխանության ներսից, այլ կերպ հնարավոր չէ: Այս համակարգը հնարավոր է ներսից փոխել դրա համար երրորդ ուժի մարտավարությունը, որը որդեգրել է ԲՀԿ-ն, լինել միջնորդի դերում ընդդիմության և իշխանության միջև, դիրքավորվել կենտրոնում և դրա առավելությունն օգտագործելով նախաձեռնել փոփոխություններ, այսօր պարզից էլ պարզ է, որ փոփոխությունների շոգեքարշն այսօր ԲՀԿ-ն է, իսկ Հմայակ Հովհաննիսյանն այնտեղ է, որտեղ կա փոփոխություններ, ժամանակին այդ փոփոխությունները բերելու էր ՀԺԿ-ն, մի ժամանակ էլ նորացված Դաշնակցությունը, և ես այնտեղ էի:

– Եթե ԲՀԿ կնքահայր Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, և նա է որոշում, որ այս կուսակցությունը պետք է լինի իր վերադարձի պլատֆորմը, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:

– Ժամանակին ես դաժան քննադատության եմ ենթարկել Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց երբ հրապարակային քաղաքականությունն ավերվեց 2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում,- ես բնավ ինձ ի նկատի չունեմ,- հրապարակային քաղաքականությունը հոգեվարքի մեջ հայտնվեց և ստեղծվեց մի ամայի իրավիճակ, ու այս իրավիճակում ես ողջունեցի Տեր-Պետրոսյանի վերադարձը: Հիմա էլ մի իրավիճակում, երբ ՀՀԿ-ն չի հրաժարվում իր մենաշնորհը պահպանելու, երբ ավերում է քաղաքական դաշտը, քանզի ինչ է նշանակում քրիստոնեաժողովրդական միության ղեկավար Խոսրով Հարությունյանին ներառել ցեղակրոն ՀՀԿ ցուցակում, դա նշանակում է վերացնել քրիստոնեաժողովրդական միությունը, նույնն էլ վերաբերում է մյուսներին, իսկ սրա միակ նպատակը մենաշնորհը պահելն է, ու սա անում են ամբողջատիրական հասարակարգերի մոտեցումներից:

– Այսինքն` դուք չե՞ք մերժում, որ Քոչարյանը կարող է վերադառնալ:

– Դուք անձերը մի կողմ դրեք, նախ՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու հայտ չի ներկայացրել, երբ հայտ կներկայացնի, կտեսնենք: Նաև քաղաքականության մեջ որևէ մի գործչի առջև դուռ փակելն անընդունելի է, լինի դա Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, մենք չէ, որ պետք է կարծիք հայտնենք, ժողովուրդը պետք է արձագանքի դրան: Ու եթե այս վարչակարգը չի ցանկանում, որ այդ արձագանքը դրական լինի, պետք է փոփոխություններ անի իր գործելակերպի մեջ, ոչ թե իր վարձու գրչակների միջոցով զբաղվի Ռոբերտ Քոչարյանի անընդունելիության, քաղաքական ընդհատակում մնալու անայլընտրանքայնության թեզի հիմնավորումներով: Ճիշտ չէ նաև ասել, որ Քոչարյանը հեռացել է, նա պարզապես հեռացել է ակտիվ, ղեկավար դերակատարությունից ու եթե հայտ ներկայացնի նորից ակտիվ դերակատարության վերադառնալու, ապա իմ վերաբերմունքը լինելու է ճիշտ համաչափ ժողովրդի վերաբերմունքին, ես ինձ իրավունք չեմ վերապահելու ասել՝ դա ճիշտ է, թե սխալ՝ ո՞վ եմ ես: Ավելին` սոցիոլոգիական լուրջ հարցումներով Ռոբերտ Քոչարյանն իր պասիվ ռեժիմով երրորդ տեղում է, սա ցուցանիշ է, և սա ցույց է տալիս, թե որքանով է ձախողվել այս վարչակարգը, այս կառավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում