Friday, 10 05 2024
Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է հայկական կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները
Ուժի մեջ է մտնում «ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը
Նիկոլ Փաշինյանի «ստեփանակերտյան փորձությունը»
15:55
Զելենսկու չստացված մահափորձը. ազատվել է Պետական ​​անվտանգության վարչության ղեկավարը
ՊՆ փոխնախարարը ներկայացնում է զորակոչի և հավաքների ծանուցման նոր եղանակը
«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Երկու ցուցարարի մոտ սառը զենք է հայտնաբերվել
Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն
Գազի բալոններով բեռնված մեքենան կողաշրջվել է
Ոչ մի լումա չես վճարում բյուջե և հետո փորձում փրկել պետությունը․ որքանով է սա բարոյական
ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակություններն Ալմաթիում հանդիպում են անցկացնում
15:30
Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում
15:24
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին
Նրանք ակնհայտորեն երկիրը տանում են «երեվանսկայա գուբերնիա»
15:10
Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իշխանափոխության իրավունքի «մահակի երկու ծայրը»
14:50
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին
Ես երկքաղաքացի եմ, որը երբեք չեմ էլ թաքցրել. Բագրատ Գալստանյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բագրատ Գալստանյանի առաջնորդած երթը շարժվում է դեպի հրապարակ
Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ
Միրզոյան-Բայրամով հանդիպումը մեկնարկել է
Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Սա կուսակցական շարժում չէ, լավ կլիներ, եթե բոլոր կուսակցությունները միանային այս շարժմանը
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին». Բայրամով
Ասում եմ՝ փողոց փակե՞ք, ոչ միայն Երևանում, այլ՝ ամեն տեղ
14:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եգիպտոսի զինվորական խորհուրդը չի մասնակցի նախագահական ընտրություններին

Եգիպտոսի զինվորական իշխանությունները չեն պատրաստվում իրենց թեկնածուին առաջադրել 2012թ. նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի Բարձրագույն զինվորական խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտաուին:

«Դրանք բոլորը բամբասանքներ են, և դրանց շուրջ խոսակցությունները ժամանակի անիմաստ վատնում է»,- ասել է Տանտաուին` ելույթ ունենալով Կահիրեի ռազմական բժշկական համալիրի բացման արարողությանը:
Բացի այդ, երկրի ժամանակավոր առաջնորդը կոչ է արել համաքաղաքացիներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա ընտրություններին:

Բարձրագույն զինվորական խորհուրդը Եգիպտոսում իշխանության է եկել փետրվարի 11-ին` Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո: Վերջինս ինքն էր հանձնարարել զինվորականներին կառավարել երկիրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակը ավանդաբար մեծ հեղինակություն և վստահություն է վայելում եգիպտական հասարակության մեջ:

Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները նշանակված է նոյեմբերի 28-ին, նախագահական ընտրությունների օրը դեռ նշանակված չէ: Վերլուծաբանները կարծում են, որ դրանք տեղի կունենան ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում