Sunday, 26 05 2024
12:00
Ավելի քան 10,000 ապաստան հայցողների խնդիրը մարտահրավեր է Սունակի համար
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով․ ՊԵԿ
Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին
11:15
«Կայսրության անկումը» ֆիլմն արդեն կարելի է դիտել առցանց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Սպասվում է անձրև և ամպրոպ
Բարեւ, ես եմ
Տարեց քաղաքացին ընկել է գետը, նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա․ Դեբեդ գետի վարարման հետևանքները
Հայաստանին կտրամադրվի խոստացված օժանդակությունը. ԵՄ-ն չեզոքացնում է Հունգարիայի վետոն
10:09
Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը
Հայաստանում խորանում է ջրային ճգնաժամը. լրջագույն մարտահրավերների առջև ենք
09:45
Wildberries-ում սկսել են վաճառել Lada ավտոմեքենաներ
09:30
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան 12%-ով
Ռուսաստանն առաջին անգամ 5G կապի արբանյակներ է արձակել տիեզերք
2018-ի մանդատի «ամայի» հետագիծը
Բելգորոդի շրջանի գնդակոծման հետևանքով կան զոհեր
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են». Սուրենյան
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան

Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը

Ապրիլի 12-ի երեկոյան ողբերգական նոր դեպք բանակում, որի հետեւանքով զոհվել է չորս զինժառայող, 20 զինծառայող ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Զինվորներ տեղափոխող Ուրալը առայժմ անհայտ հանգամանքում դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել ձորակում՝ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում, որը Մեղրու շրջանում է: Ինչն է եղել պատահարի պատճառը, կպարզի քննությունը, սակայն բանակում ողբերգական դեպքերի մահաբեր այս շղթան, որ ծավալվում է սարսափելի պարբերականությամբ, վկայում է, որ գոյություն ունի ընթացիկ կառավարման լրջագույն բաց:

Անշուշտ, դյուրին չէ կառավարել բանակ, որը ըստ էության գտնվում է խրամատավորված վիճակում, չավարտված պատերազմի պայմաններում, եւ այն էլ պարտված պատերազմից հետո ծանր հոգեբանական վիճակում: Բայց, այդ հանգամանքները պետք է լինեն ոչ թե «արդարացում»՝ կառավարման արդյունավետության առնչվող բացերի, այլ հակառակը՝ դրանք պետք է լինեն արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ջանքերը բազմապատկելու խթան: Մոտ մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքը, որի հետեւանքով եղավ 15 զոհ:

Դա սարսափելի ահազանգ էր ծառայության կազմակերպման եւ կառավարման լուրջ խնդիրների մասին: Սակայն, դրանից հետո դեպքերի նվազման փոխարեն դիտվում է կրկնման պարբերականությամբ, տարբեր բնույթի, բայց շարունակվող մահաբերությամբ: Եթե իրավիճակը ստանդարտ չէ, իսկ ստանդարտ մեթոդները չեն տալիս արդյունք՝ բավարար արդյունք, ապա թերեւս պետք է մտածել խնդրի լուծման ոչ ստանդարտ մեթոդների մասին, հարկ եղած դեպքում դիմելով նաեւ հանրությանը՝ իհարկե տարբեր խմբերի եւ ինստիտուտների միջոցով, ապահովելով որոշակի ներառականության մեխանիզմներ եւ դրանով իսկ ստեղծելով ծառայության կազմակերպման հարցում պատասխանատվության ավելի բարձր միջավայր՝ ապահովելով իհարկե ռազմական գաղտնիք պարունակող բաղադրիչներն ավելորդ հանրայնացման ռիսկերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում