Wednesday, 15 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Տարվա խաղը Երևանում․ Ֆուտբոլային դիվանագիտության նոր փուլը սկսվո՞ւմ է

2008 թվականի սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա մրցավեճով սկսվեց այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր ընտրական 5-րդ ենթախմբում։ Բացի Թուրքիայից մեր ազգային թիմի հետ միևնույն ենթախմբում էին նաև Բոսնիայի, Բելգիայի, Իսպանիայի և Էստոնիայի հավաքականները։ Վսատակելով ընդամենը 4 միավոր Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրել էր վերջին՝ 6-րդ հորիզոնականը։ Գրանցված արդյունքները սակայն այս պահին այնքան էլ կարևոր չեն։ ՈւԵՖԱ-ի որոշմամբ ընտրական շրջափուլը սկսեց Երևանում՝ Թուրքիայի հետ մրցավեճով։ Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականն ավարտեց 2009 թվականին՝ Բուրսայում՝ Թուքիայի դեմ մրցավեճով։ Մինչ այդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրեց Հայ-թուրքական հայտնի արձանագրությունները։Հիշեցնենք, որ Երևանում կայացած Թուրքիայի դեմ մրցավեճին ներկա էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը ժամանաել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հրավերով։

Սերժ Սարգսյանն իր հերթին Թուրքիայի նախագահի հրավերով ներկա էր գտնվել Բուրսայում տեղի ունեցած հանդիպմանը։ Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում տեղի ունեցած 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից հետո շատերը շտապեցին պնդել, որ սկսվում է ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլը։ Ավելին, շատերը վստահ են, որ Հայաստանն ու Թուրքիան միևնույն խմբում են հայտնվել նախապես ծրագրված վիճակահանության միջոցով։ Կարճ ասած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շահագրգիռ կողմերը ՈւԵՖԱ-ի միջոցով սարքել են վիճակահանությունը։ Չցանկանալով ոչ ժխտել ոչ հաստատել այս պնդումները անենք թերևս մի քանի կարևոր արձանագրում։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն խաղացանակը կազմելիս որոշել էր, որ Հայաստանը ելույթը պետք է սկսի Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով։ 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց, որ Հայաստանի հավաքականը ելույթը պետք է սկսի 2023 թվականի մարտի 25-ին Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով։ Այսինքն, կարծես ծրագրված է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը պետք է սկսվի Հայաստանի մայրաքաղաքում, հենց մեկնարկային խաղով։ Արդյո՞ք վիճակագրական այս փաստերը պատահականության արդյունք են։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է, նման զուգադիպություններ ուղղակի չեն լինում։

Նշենք, որ առաջիկա ընտրական մրցաշարում Թուրքիա-Հայաստան հանդիպումը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերի 8-ին։ «Պատմության մեջ 2-րդ անգամ երբ ամենաշատն ա խոսվում Հայաստան Թուրքիա երկրների հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման մասին ֆուտբոլի 2 երկրների հավաքականները ընկնում են նորից նույն խմբում, 14 տարի անց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի դիմակայություններ են սպասվում»,- վիճակահանությունից հետո Ֆեյսբուքյան իր էջում գրել էր երկրպգուների ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը։ Վերջինս անթույլատրելի է համարում ֆուտբոլի քաղաքական դաշտ ներքաշումը ինչպես նաև Թուրքիայի նախագահին կրկին Երևան հրավիրելը։Այո, առաջիկա հանդիպումից առաջ պետք է անել հնարավորինը հայ-թուրքական ֆուտբոլային դիմակայությունը քաղաքականացումից զերծ պահելու համար, բայց․․․։ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միևնույն խմբում հայտնվելը արդեն իսկ քաղաքական աստար ունի։

Մանավանդ, որ երկրպագուների ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ երկու երկների հավաքականները միևնույն խմբում են հայտնվել պատահականության արդյունքում։ Արձանագրենք թերևս, որ այս տարվա մարտի 25-ին Երևանում տեղի կունենա տարվա խաղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում