Friday, 24 05 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև
ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
ԱԱԾ հայտարարությունը. Երեւանը կապահովի՞ բալանսը
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք
«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 12 տրանսպորտային միջոց. ղեկին եղել են անչափահասներ
11:30
Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու և Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին
11:15
Նավթի գները նվազել են. 23-05-24
Հրդեհ Մոնթե Մելքոնյան փողոցում
ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Լուի Բոնոն Ադրբեջանում է
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը
10:15
ԱՄՆ-ն Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մշտադիտարկման այց՝ ՆԳՆ «Հատուկ կացարան»
Այս շարժումն ուժեղացնում է իշխանության դիրքերը. հաղթանակի պոտենցիալ չունեն
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վանեցյանի թեթև ձեռքով է վարչապետի գաղտնալսումը հայտնի դարձել. իշխանությունը «քանդում է իր տունը»
Այսօրվանից սահմանապահ զորքերը ստանձնում են ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունը. ԱԱԾ
Այսօր փորձում ենք վերադառնալ այն մոդելին, որ կառուցում էր Վազգեն Սարգսյանը. էլի դրա կռիվն է
Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են. «Ժողովուրդ»
Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել. «Ժողովուրդ»
Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սրբազանը պարտիզանություն է անում. «Հրապարակ»
Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացել. «Ժողովուրդ»
ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցից. «Հրապարակ»
Աջապահյանը հանդիպել է Գյումրու ավագանու անդամներին․ «Բալասանյան» դաշինքը հանդիպմանը չի մասնակցել. «Ժողովուրդ»
Թեհրանից առաջ եւ հետո. ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանել ամերիկացի բանակցողը
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Զախարովայի մարտահրավերը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեսնում է ԵԱՏՄ հետ Ադրբեջանի գործակցության մեծ ներուժ, որն օգգտակար կլինի նաև կովկասյան ռեգիոնի, այդ թվում Երևանի և Բաքվի միջև հարաբերության կարգավորման համար: Զախարովան այդ մասին խոսել է օրերս Կիրգիզիայում տեղի ունեցած ԵԱՏՄ վարչապետների հավաքին Ադրբեջանի վարչապետի մասնակցության առիթով:

Հատկանշական է նաև, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը ԵԱՏՄ-Ադրբեջան ներուժի հարցում Մոսկվայի գնահատականի մասին բարձրաձայնում է Իրանի արտգործնախարարի Ռուսաստան այցին զուգահեռ: Իսկ այդ բարձրաձայնումը գործնականում առաջին անգամ է, որովհետև այդ շեշտադրումով Մոսկվան կարծես թե պաշտոնապես առաջին անգամ է հստակ արտահայտվում Ադրբեջանի հանդեպ ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի հետաքրքրության մասին, թեև կասկածից վեր է, որ այդ հետաքրքրությունը բացարձակապես նոր չէ, եթե չասենք, որ բավական «հին» է: Ռուսաստանը նաև բավականին բաց ներկայացնում է «փոխադարձության» տրամաբանություն, որ պատկերացնում է թեմայի առումով:

Հայաստան-Ադրբեջան հարաբերության կարգավորման որոշակի գործընթացով նպաստել Ադրբեջանի ներգրավմանը ԵԱՏՄ, և ԵԱՏՄ Ադրբեջանի ներգրավման միջոցով էլ նպաստել ավելի լայն ռեգիոնալ «կարգավորումների», այդ թվում թե Թուրքիայի, թե նաև Իրանի ուղղությամբ, հաշվի առնելով նաև հայ-իրանական սահմանի հարցում Թեհրանի՝ հատկապես վերջին շրջանում արտահայտած զգայունությունը: Այստեղ հարկ է նկատել, որ Իրանն ունի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր, ինչպես նաև քննարկում է ավելի երկարաժամկետ գործակցության պայմաններն ու հեռանկարը: Այդ ամբողջ խաղը առաջացնում է մի գլխավոր հարց կամ մտավախություն՝ Մոսկվայի համար Հայաստանի հանդեպ Բաքվի հավակնությունների համատեքստում հայաստանյան շահերը կարող են դիտարկվել իբրև Ադրբեջանին ներգրավելու խայծ: Եվ այստեղ շատ կարևոր է դառնում, թե Երևանն ինքը որքանով ի զորու կլինի օգտագործել Ադրբեջանի հետ ԵԱՏՄ հարաբերության հեռանկարի հարցում իր ձայնի իրավունքը, ըստ էության վճռորոշ ձայնի իրավունքը, ոչ միայն թույլ չտալով իր հաշվին «ինտեգրացիա»՝ ներառյալ բնականաբար Արցախը, այլ հակառակը՝ դնել իր պայմանները: Իսկ սրա համար թերևս շատ կարևոր է Հայաստանի ներքին կայունությունը: Իհարկե ոչ միայն դա, բայց գործնականում դիմադրունակության համակարգի հիմքում անշուշտ ներքին կայունությունն է, ներքաղաքական և ներհասարակական իրավիճակի կառավարելիությունը: Այդ ֆոնին էլ ուշադրության են արժանի «թեժ աշնան» մասին աշխուժացող խոսակցությունները: Եվ այստեղ շատ կարևոր է, թե աշնանն աշխուժացող որևէ ուժ ինչպիսի՞ քաղաքական դիրքորոշում ունի ԵԱՏՄ-Ադրբեջան մոսկովյան օրակարգի հանդեպ: Եվ դա առաջին հերթին իհարկե վերաբերում է խորհրդարանական ընդդիմության ուժերին: Խնդիրը որևէ ուժի աշնանային աշխուժությունը չէ, այլ ինչպես միշտ՝ որևէ աշխուժության քաղաքական բնույթն ու բովանդակությունը: Որովհետև կախված դրանից՝ աշխույժ ներքաղաքական կյանքը կարող է բարձրացնել Հայաստանի ներուժը, կամ բարձրացնել Հայաստանի հանդեպ արտաքին ճնշման ուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում