Sunday, 26 05 2024
Փրկարար ծառայությունը նոր տվյալներ է ներկայացրել հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների մասին
Եկեղեցին պետք է գործի կարգավորումների ընդհանուր դաշտում
Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
Իսպանիայի և Հայաստանի շահերը համընկնում են. նոր փուլ ենք մտնում
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Արցախցին՝ «միտինգի մատերիալ». իրավապահները սրու՞մ են իրավիճակը
Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները
Քարաթափում Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին
12:00
Ավելի քան 10,000 ապաստան հայցողների խնդիրը մարտահրավեր է Սունակի համար
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով․ ՊԵԿ
Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին
11:15
«Կայսրության անկումը» ֆիլմն արդեն կարելի է դիտել առցանց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Սպասվում է անձրև և ամպրոպ
Բարեւ, ես եմ
Տարեց քաղաքացին ընկել է գետը, նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա․ Դեբեդ գետի վարարման հետևանքները
Հայաստանին կտրամադրվի խոստացված օժանդակությունը. ԵՄ-ն չեզոքացնում է Հունգարիայի վետոն
10:09
Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը
Հայաստանում խորանում է ջրային ճգնաժամը. լրջագույն մարտահրավերների առջև ենք
09:45
Wildberries-ում սկսել են վաճառել Lada ավտոմեքենաներ
09:30
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան 12%-ով
Ռուսաստանն առաջին անգամ 5G կապի արբանյակներ է արձակել տիեզերք
2018-ի մանդատի «ամայի» հետագիծը
Բելգորոդի շրջանի գնդակոծման հետևանքով կան զոհեր
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են». Սուրենյան
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները

ԱՄՆ պետդեպը պատասխանել է Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ Բաքվի հայտարարությանը

ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ պաշտոնական Բաքվից հնչեցված անհեթեթ հայտարարությանն այն մասին, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ «Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։

Պանտելը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե Ժնևի միջազգային բանակցություններում։

Օգոստոսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։

Այս որոշմանը հաջորդել էր Ադրբեջանի ԱԳՆ հերթական անհիմն հայտարարությունը, որում նշված էր, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում