Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Սփյուռքի բոլոր համայնքներում տեղի է ունենում հին և նոր կազմավորվող կառույցների բախման գործընթաց

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Կառավարությունը փոփոխություն է անում «Կապի­տալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, որտեղ նախատեսվում է Սփյուռքի պարտատոմսերի թողարկման դեպքում իրականացնել դրանց նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն և դրա հիման վրա պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակման վերաբերյալ առաջարկի ներկայացում: Նշվում է, որ դա Հայաստան-Սփյուռք հարաբերություններում որակական փոփոխություն կբերի: Ինչու նման քայլի գնալու անհրաժեշտություն առաջացավ և ինչ ակնկալիքներ ունեք Սփյուռքից նաև կապիտալի ներհոսքի առումով:

Նման պարտատոմսերը կապիտալ գոյացնելու միջոց են և միջազգային պրակտիկայում օգտագործվում են այլ պետությունների կողմից: Սփյուռքի պարտատոմսերի գաղափարը շրջանառության մեջ է դրվել դեռևս 2018 թվականից: Այս փուլում մենք զուտ ուսումնասիրում ենք դրանց թողարկման, դրանց արդյունավետ շահագործման հնարավորությունը: Այսինքն այդ որոշումով մենք զուտ մեկնարկում ենք փորձագիտական փուլը:

Մոտավորապես որքա՞ն կտևի այդ փորձնական փուլը:

Մենք այդպես վերջնաժամկետներ չենք դրել, պարզապես ուզում ենք համոզված լինել, որ գործընթացն արդյունավետ է լինելու, որից հետո որոշում կկայացնենք և այդ ուղղությամբ կշարժվենք առաջ:

Սա, ինչպես նշեցի, կապիտալ ձևավորելու, ռեսուրս ստեղծելու մի միջոց է, բայց շատ կարևոր է նաև այն առումով, որ Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի հետ այլ որակի կարող է բերել: Սա ևս մի որակական շերտ է ավելացնում, որովհետև սա արդեն բարեգործություն չէ, ֆինանսական ներդրման պես մի բան է: Բնական է, որ պարտատոմս գնողները հետ են  ստանալու իրենց գումարը՝ ինչ-որ հավելավճարով: Հետևաբար ինչո՞ւ մենք չօգտագործենք արդեն գոյություն ունեցող ֆինանսական մեխանիզմները, որոնք տարածված են ողջ աշխարհում: Սա, ըստ էության, երկու նպատակ ունի, նախ կապիտակլի գոյացում, երկրորդը՝ Սփյուռքի Հայաստանին կապելը:

Սփյուռքը պատերազմից հետո էր ավելի շատ հետաքրքրված Հայաստանով, թե՞ հիմա:  Արդյոք հիմա չկա որոշակի զսպվածություն և հիասթափություն, որը բացասական է ազդում ներդրումների վրա:

Այդպես դժվար է համեմատություն անելը: Իհարկե, պատերազմից հետո որոշ զանգվածի մոտ կա հիասթափություն, նույնը կա նաև Հայաստանում, ինչը բնական երևույթ է: Բայց ասել, որ պատերազմից առաջ Սփյուռքն ավելի պատրաստակամ էր ինչ-որ տնտեսական շփումների մեջ մտնել Հայաստանի հետ, քան այսօր, ես այդպիսի եզրակացություն չէի անի:

Սփյուռքի հետ հարաբերություններում ո՞ր երկրների հայ համայնքների հետ է ավելի դժվար լինում աշխատանքը, որոնց հետ՝ ավելի հեշտ:

Տարբեր փուլերում տարբեր է: Պատերազմից հետո որոշ մի պահ ընդհանրապես դժվար էր մեր շատ համայնքների հետ հարաբերվելը: Բայց այդ կրիտիկական փուլը հաղթահարված է: Մեր բոլոր ակտիվ համայնքների հետ էլ աշխատանքը ընթանում է: Որքան հեռու են Հայաստանից, այնքան կապը մի քիչ ավելի թույլ է, ինչը հասկանալի է: Բայց աշխատում ենք այդ ուղղությամբ ևս, որպեսզի կապն ավելի ամուր լինեն, քան երբևէ:

Սփյուռքում գործող հայկական կուսակցությունները որքանով են օգնում կամ խանգարում Հայաստան- Սփյուռք հարաբերություններին:

Բոլոր համայնքներում տեղի են ունենում հին կառույցների և ստեղծվող, կազմավորվող, հզորացող նոր կառույցների բախման գործընթաց: Բախվում են այն իմաստով, որ հները, բնական է, իրենց դիրքերը չեն ուզում զիջել, նորերն էլ անհրաժեշտ են համարում գոյանալ,  կազմակերպվել ու ամրանալ: Հետևաբար, այդ գործընթացն ամեն տեղ տեղի է ունենում:

Դուք անկախության տոնին կոչով հանդես եկաք՝ եկեք հայրենիք, տեղում փոխեք և կերտեք ձեր եազած Հայաստանը, հայրենադարձվեք և այդպես հզորացրեք մեր պետությունը: Հայրենադարձվելու կոչերին հատկապես պատերազմից հետո ինչպե՞ս է արձագանքում Սփյուռքը: Տեղ հասնո՞ւմ են այս մեսիջները:

Արձագանքողն արձագանքում է: Քանի որ ես այդ բնագավառի մեջ եմ, ես գիտեմ շատ մարդկանց, որոնք պատերազմից հետո, նաև պատերազմի արդյունքում  որոշել են հայրենադարձվել: Չարձագանքողն էլ չի արձագանքում: Բնական է, որ ակնկալիք չկա, որ բոլորն արձագանքելու են և տեղափոխվեն Հայաստան: Կոչը նրա մասին էր, որ ամենալավ ձևը ազդել ներհայաստանյան գործընթացների վրա, մանավանդ եթե դժգոհ եք  որևէ բանից, դա անհատական մասնակցությունը, անհատական ջանքն է փոփոխության ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում