Tuesday, 30 04 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռուսները փոշմանում են, բայց․․․ Խորեն Բայրամյանն ընտրել էր հայրենիքը

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում փայլուն ելույթներից հետո հայտնվել է մամուլի, ինչպես նաև մասնագետների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, 15-րդ տուրում Բայրամյանի դուբլի շնորհիվ «Ռոստովը» մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով հաղթել էր Կազանի «Ռուբինին»։ Բայրամյանը ճանաչվել էր այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում։ Երեկ տեղի ունեցած 16-րդ տուրում էլ «Ռոստովը» սեփական հարկի տակ խոշոր 4։0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ։ Այս մրցավեճում էլ Բայրամյանը ցուցադրելով տպավորիչ խաղ դարձել էր գոլի հեղինակ։

Եվ ահա ռուս լրագրողներն ինչպես նաև վերլուծաբանները Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին մեղադրում են Բայրամյանին երկրի գլխավոր թիմ չհրավիրելու մեջ։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության վերջին երկու տուրերում Ռուսաստանի ազգային թիմն անհաջողության էր մատնվել նախ 2։3 հաշվով զիջելով Թուրքիայի, այնուհետեև՝ 0։5 հաշվով Սերբիային։ Նշվում է, որ Ռուսաստանի հավաքականը Չերչեսովի անհեռատեսության հետևանքով կորցրեց արժեքավոր կիսապաշտպանի և որ ցավոք սրտի գնացքն արդեն գնացել է։ Այս տարվա հուլիսին Խորեն Բայրամյանը պաշտոնապես հայտարարել էր, որ կրելու է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ասել էր Բայրամյանը։ Միանալով մեր գլխավոր թիմին «Ռոստովի» կիսապաշտպանը նաև գոլի հեղինակ դարձավ Վրաստանի հետ հոկտեմբերինտեղի ունեցած մրցավեճում։

Բայրամյանի՝ մեր ազգային հավաքականի շարքերը համալրելը կարելի է համարել վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Նշենք, որ այս ֆուտբոլիստն իսկապես հայտնվել էր նաև Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանում ճանաչված ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը մայիսին Տելեգրամի իր ալիքում անդրադառնալով լեգեոներների սահմանափակման վերացման օրենքի արդյունքներին՝ մասնավորապես ասել էր. «Իմ տեղեկություններով՝ Ռուսաստանի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ոչ պաշտոնական խոսակցություններում արդեն մեկ տարի է՝ ակնարկում է «Ռոստովի» ղեկավարներին, որ նա շուտով կարող է հրավիրել Բայրամյանին: Սա դեռ տեղի չի ունեցել և չի պատահի, եթե Խորենը համաձայնի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը: Այսպես թե այնպես, Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը և, ով գիտի, առաջընթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում»։Փաստորեն, Բայրամյանն ըստ էության եղել է երկընտրանքի առաջ և կայացրել է որոշում ի շահ հայրենիքի։

Նշենք նաև, որ Բայրամյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ ի դեպ, ծնվել է Տավուշի մարզիչ Կոթի գլուղում։ Հիշեցնենք, որ Բայրամյանը բազմիցս է հրավիրվել Հայաստանի հավաքական, սակայն Ռուսաստանում գործող լեգեոներների մասին օրենքը թույլ չէր տալիս նրան միանալու մեր գլխավոր թիմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում