Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղերում թիմը պետք է ցուցադրի առավելագույն հնարավորությունները:
Հիշեցնենք` իսպանական գրանդի դեմ Պեպ Գվարդիոլային սաները խաղալու են Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում, իսկ դորտմունդցիների հետ ուժերը չափելու են Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
««Բավարիա»-ն պետք է ցուցադրի իր առավելագույն հնարավորությունները, իր լավագույն խաղը: Մենք անպայման կանենք դա»,- Bild-ը մեջբերում է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը:








































