Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին է միացել Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստը:
25-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Տրակայում», «Չիկագո Ֆայրում», «Վեյլեում», «Գորիցայում», «Ֆակել Վորոնեժում», «Ռուդեսում»:
Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում և Հայաստանի տարբեր տարիքային պատանեկան թիմերում: