Sunday, 26 05 2024
12:00
Ավելի քան 10,000 ապաստան հայցողների խնդիրը մարտահրավեր է Սունակի համար
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով․ ՊԵԿ
Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին
11:15
«Կայսրության անկումը» ֆիլմն արդեն կարելի է դիտել առցանց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Սպասվում է անձրև և ամպրոպ
Բարեւ, ես եմ
Տարեց քաղաքացին ընկել է գետը, նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա․ Դեբեդ գետի վարարման հետևանքները
Հայաստանին կտրամադրվի խոստացված օժանդակությունը. ԵՄ-ն չեզոքացնում է Հունգարիայի վետոն
10:09
Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը
Հայաստանում խորանում է ջրային ճգնաժամը. լրջագույն մարտահրավերների առջև ենք
09:45
Wildberries-ում սկսել են վաճառել Lada ավտոմեքենաներ
09:30
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան 12%-ով
Ռուսաստանն առաջին անգամ 5G կապի արբանյակներ է արձակել տիեզերք
2018-ի մանդատի «ամայի» հետագիծը
Բելգորոդի շրջանի գնդակոծման հետևանքով կան զոհեր
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են». Սուրենյան
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան

Պետությունը բռնաբարում է բուհերի արդար մրցակցային պայմանները․ այդ պայմաններում բուհական համակարգը կործանվում է

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նորություն չի համարում վարչապետի հայտարարությունը, թե ՀՀ-ում որոշ բուհեր տալիս են դիպլոմ, և ոչ կրթություն։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձակուրդի վերջին օրը ուղիղ հեռարձակման ժամանակ անդրադառնալով կրթության ոլորտին, նկատել էր. «Ցավոք, այսօր ՀՀ-ում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն, այլ դիպլոմ են տալիս։ Մեր սիրելի հայրենակիցների մեջ կան մարդիկ, որոնք գալիս ասում են՝ այ, բարձրագույն կրթությունով եմ, բայց չեմ կարողանում աշխատանք գտնել, հարցնում ես, թե քանի օտար լեզու գիտի, ասում է՝ ոչ մի, սա բարձրագույն կրթություն չէ։ Կրթություն ասելով՝ պետք է հասկանալ նաև արհեստագործական կրթություն, տաքսի հաջող վարելու համար էլ պիտի կրթություն ունենաս։ Մենք չենք ցանկանում մարդուն պահել խավարի մեջ, որ հետագայում մանիպուլյացիաներով պահենք իշխանությունը։ Միայն ժողովրդավար իշխանությունը կարող է մարդուն դրդել կրթության ու աշխատանքի, քանի որ մարդու կրթական ցենզն ինչքան բարձր է, այնքան ինքը քիչ կառավարելի է»։

«Պարոն վարչապետը ոչ մի նոր բան չի ասել, դա մենք ասում ենք շատ վաղուց։ Նախկինում հարցնում էին, թե ինչ դիպլոմ ունես, իսկ հիմա աշխատաշուկայում ոչ ոք չի հարցնում՝ ինչ դիպլոմ ունես, հարցնում են՝ այս բանը կարողանո՞ւմ ես անել։ Այսօր մեր որոշ բուհեր տալիս են լավ ակադեմիական կրթություն, բայց դա բավարար չէ։ Մեր բուհերը չունեն համապատասխան լաբորատորիաներ գործնական կրթության համար»,-նկատեց Անահիտ Բախշյանը։

Քննարկմանը մասնակից Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն էլ նկատեց, որ ինքը համաձայն չէ վարչապետի դիտարկման հետ։ Նրա խոսքերով՝ մենք ունենք բուհեր, որոն հրաշալի կադրեր են թողարկում, և նրանք այնուհետև կրթությունը շարունակում են արտասահմանում։ «Կոնկրետ մեր բուհը արտասահմանյան մեկ տասնյակ բուհերի հետ համագործակցում է, ուսանողների և դասախոսների հետ փոխանակման ծրագիր ենք իրականացնում»,- ասաց Մակիչյանը։ Նա, սակայն, կարծում եմ, որ մեր երկրում կրթական համակարգում խնդիրները սկսվեցին պետական կառավարման մարմինների միջամտությունից հետո, որն էապես խոչընդոտեց պետական և մասնավոր բուհերի արդար մրցակցային պայմաններին։ Պետությունը սկսեց հովանավորել որոշ բուհերի, և դրա արդյունքում որոշ բուհեր էլ տուժեցին այդ հովանավորչությունից։ Բուհերը պետք է լինեն ինքնավար և պետությանը պատասխան տան ավարտական քննությունների արդյունքներով։ Բայց այսօր պետությունն իր գործը մոռացել է և խոչընդոտում է արդար մրցակցային պայմանները, բռնաբարում է այդ պայմանները, և արդար մրցակցային պայմանների բացակայությամբ բուհական համակարգը կործանվում է»,- ասաց Մակիչյանը։

Քննարկմանը մասնակիցները խոսեցին նաև բուհական ընդունելության շեմի նվազեցման մասին։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում