Monday, 29 04 2024
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում

Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգներն ունի կարգավորման նոր ծրագիր․ Ռիչարդ Կոզլարիչ

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 24-25-ին եղավ Հայաստանում՝ հանդիպելով երկրի ղեկավարության հետ։ Ամփոփելով այցի արդյունքները՝ Բոլթոնը Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հանդես եկավ մի շարք ուշագրավ հայտարարություններով՝ կապված Հայաստանի ներքաղաքական իրադրության ու սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մեր տարածաշրջանի ռազմավարական նշանակության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության, Վաշինգտոնի համար հայ-ամերիկյան հարաբերությունների նշանակության, գլոբալ և տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրների, մասնավորապես ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների, «Իրանի խնդրի» և Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին։
Բոլթոնի առաջնահերթությունները ՌԴ-ում և Հրվ Կովկասում

Նախքան Հարավային Կովկասի երկրներ այցելելը Բոլթոնը նախ և առաջ եղել է Մոսկվայում և Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ԱՄՆ-Ռուսաստան բարդ հարաբերությունները, գլոբալ անվտանգությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրից դուրս գալու որոշումն ու սպառազինությունների վերահսկման հարցը։ Բոլթոնը Պուտինին ասել է, թե իր հետ «ձիթենու ճյուղ չի բերել», ինչը նշանակում է, որ առայժմ հնարավորություն չկա հարթելու Ռուսաստանի հետ տարաձայնությունները, վեճը կամ կոնֆլիկտը։ Պուտինը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է, որ դա իրեն չի զարմացնում։ Այնուամենայնիվ, Թրամփի խորհրդականի հետ հանդիպումը, Ռուսաստանի նախագահի մեկնաբանությամբ, եղել է օգտակար ու կառուցողական, թեև որոշ դեպքերում եղել է բավական կոշտ։

Բոլթոնը Երևանում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության և արտաքին գործոց նախարարների հետ հանդիպումների ժամանակ պատմել է Ռուսաստանի ղեկավարության հետ ունեցած իր զրույցների մասին, սակայն հրապարակային ելույթների ժամանակ նա շատ չկենտրոնացավ այս խնդրի վրա։ Միայն նշեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելը չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Թեև, մյուս կողմից, «ի միջի այլոց» ավելացրեց, թե ամերիկյան զենքը բոլոր առումներով ռուսականից լավն է։ Նա ավելի շատ կենտրոնացած էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և «Իրանի խնդրի», ԱՄՆ-Իրան հարաբերությունների և Իրանի հետ մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա։

Թրամփի քաղաքականությունը Հրվ Կովկասում կապված է Իրանի հետ

Այդուհանդերձ, ԱՄՆ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցելությունը Հարավային Կովկասի երեք երկրներ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների և Վաշինգտոնի կողմից Մոսկվայի նկատմամբ իրականացվող քաղաքականության համատեքստո՞ւմ են, թե՞ Հարավային Կովկասն ունի իր ուրույն նշանակությունը Միացյալ Նահանգների և ամերիկյան շահերի տեսանկյունից։

Պատասխանելով հարցին՝ Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ Բոլթոնի մոտեցումը էապես չի տարբերվում Հարավային Կովկասի նկատմամբ նախորդ վարչակազմերի մոտեցումներից։ Նախկին դիվանագետ, ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի նախկին սպա, հետախուզության փորձագետ Կոզլարիչը հաստատեց ամերիկյան քաղաքականության, Հարավային Կովկասի և ԱՄՆ-Իրան հարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետների այն տեսակետը, որ Թրամփի խորհրդականի այցը Հարավային Կովկաս հիմնականում կապված է Իրանի խնդրի հետ։

«Կարծում եմ՝ Բոլթոնը տարածաշրջան է այցելել հիմնականում այն նպատակով, որպեսզի այնպես անի, որ Հարավային Կովկասի երեք երկրները աջակցեն Միացյալ Նահանգների քաղաքականությանը Իրանի նկատմամբ և չանեն այնպիսի քայլեր, որոնք կթուլացնեն Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս տարածաշրջանում կորոշվի Թրամփի իրանյան քաղաքականությանը այս երեք երկրների աջակցության աստիճանով։ Այս տեսանկյունից, դատելով Բոլթոնի այցելության վերաբերյալ մամուլի հրապարակումներից՝ չեմ կարող ասել՝ արդյոք նա հասե՞լ է հաջողության այս հարցում»,- ասաց Կոզլարիչը։

Թրամփի հակումները

Ջորջ Մեյսոն համալսարանի պատվավոր պրոֆեսորը չգիտի, թե ինչո՞ւ է նախագահ Թրամփը որոշել դուրս բերել ԱՄՆ-ը Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից, որը ստորագրվել է ԽՍՀՄ-ի հետ, բայց ենթադրում է, որ այս քայլն արտացոլում է Թրամփի ընդհանուր աշխարհայացքը։ ԱՄՆ 45-րդ նախագահը հակված է Միացյալ Նահանգները միջազգային պայմանագրերից և կազմակերպություններից դուրս բերելուն։

Վճռական քայլեր ձեռնարկելու լավագույն ժամանակը

Բնականաբար և շատ կանխատեսելիորեն Թրամփի խորհրդականը թե՛ Բաքվում և թե՛ Երևանում խոսեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի մասին՝ ասելով, որ այս հիմնախնդրի հանգուցալուծումն իրականում ունի ռազմավարական նշանակություն, բայց առաջին հերթին իրենք կողմերը պետք է փորձեն գտնել ինչ-որ լուծում այս բարդ խնդրին, որովհետև ինչպես իր նախկին վերադասն է ասել՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, «մենք չենք կարող հակամարտող կողմերից ավելի շատ ցանկանալ խաղաղություն»։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից հերթական անգամ հնչեցին հայտնի, ստանդարտ ձևակերպումները, թե սա շատ բարդ խնդիր է, որ կոնֆլիկտի լուծումից կշահեն բոլորը, կբացվեն սահմանները, և տարածաշրջանում կտիրի խաղաղություն և համագործակցություն։ Բայց ամենաուշագրավն այն էր, որ Թրամփի խորհրդականը ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կապեց Հայաստանի ներքաղաքական զարգացումների և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխական թիմի հավանական հաղթանակի հետ։

Բոլթոնի կարծիքով՝ եթե հավատանք Հայաստանի հանրային կարծիքի ուսումնասիրությունների տվյալներին և այն կանխատեսումներին, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթելու է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում, ապա այդ դեպքում վարչապետը կստանա «շատ ուժեղ մանդատ» և հնարավորություն կստանա «վճռական քայլեր ձեռնարկել» մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։

«Եթե այդ կանխատեսումներն իրականություն դառնան՝ նա (Փաշինյանը) կունենա շատ ուժեղ մանդատ, և դա ամենահարմար պահն է վճռական գործողություններ իրականացնելու մի շարք կարևոր խնդիրների ուղղությամբ։ Այստեղ ունեցած իմ հանդիպումներից, այդ թվում՝ վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպումից հասկացա, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը առաջնային խնդիր է Հայաստանի քաղաքական օրակարգում, և այս ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու լավագույն ժամանակը ժամանակն է ընտրություններից հետո»,- Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ջոն Բոլթոնը՝ ավելացնելով, թե եթե Հայաստանի կողմից ցանկություն լինի հասնել համաձայնության, ապա ինքը հույս ունի, որ նույն ցանկությունը կունենա նաև Ադրբեջանը։

Միացյալ Նահանգները նոր ծրագիր չունի

Հատկանշական է, սակայն, որ միևնույն ժամանակ Բոլթոնը մի քանի անգամ շեշտեց, որ ինքը մտադրություն չի ունեցել գալ այս տարածաշրջան՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն այս հարցում փոխելու նպատակով կամ հանդես գալու նոր առաջարկներով։ Ուրեմն ինչպե՞ս պիտի հասկանանք Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի այս խոսքերը։ Ունի՞ արդյոք Թրամփի վարչակազմը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մի նոր ծրագիր և արդյոք պատրաստվո՞ւմ է ինչ-որ քայլեր ձեռնարկել, միջնորդական ջանքեր գործադրել Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո։

Մեր զրուցակից Ռիչարդ Կոզլարիչը հետևյալ կերպ է ընկալել Բոլթոնի խոսքերը, որ նա չի բերել նոր առաջարկներ՝ կապված ղարաբաղյան հիմնահարցի լուծման հետ, և հակամարտության երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանն են պատասխանատու այս հիմնախնդրի խաղաղ լուծման համար։

«Բոլթոնի հայտարարության մեջ, թե առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո լավագույն ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկելու հակամարտության կարգավորման ուղղությամբ, արտառոց որևէ բան չկա։ Նա հասկանում է այն իրողությունը, որ մինչև ընտրությունները տեղի չունենան, հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկի։ Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգներն ունի կարգավորման նոր ծրագիր»,- մեկնաբանեց Ռիչարդ Կոզլարիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում