Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Բուշի «ռազմատենչ բազեն» վերադառնում է. Հայաստանին կարող են ընտրության առաջ կանգնեցնել

Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում բարձր պաշտոններ զբաղեցրած հանրապետական «բազեն»՝ Ջոն Բոլթոնը, որը ժամանակին կողմ է արտահայտվել Իրանի դեմ ռազմական գործողություններին, նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, նշանակվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական՝ ազգային անվտանգության հարցերով: Եվ այժմ տեսական վտանգներ են առաջանում, որ Միացյալ Նահանգները կարող է ավելի կոշտացնել իր քաղաքականությունը Իրանի ուղղությամբ և փոխել իր վերաբերմունքը հայ-իրանական հարաբերություններին:

Փոփոխությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում շարունակվում են: Նախորդ շաբաթ Թրամփը պաշտոնանկ արեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և նրա փոխարեն առաջադրեց Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոյի թեկնածությունը, իսկ ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում առաջարկեց նշանակել վարչության տնօրենի տեղակալ Ջինա Հասպելին: Այժմ սպասվում է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխություն: Մարտի 22-ին նախագահ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ապրիլի 9-ից նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը կզբաղեցնի Ջոն Բոլթոնը՝ փոխարինելով գեներալ Հերբերտ Մաքմասթերին:

Իրաքյան պատերազմի ճարտարապետն ու Բաքվի աջակիցը

Իր ազգայնական, պահպանողական և ռազմատենչ հայացքներով հայտնի Բոլթոնը ծառայել է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում: 2001-2005 թթ. նա եղել է պետքարտուղարի՝ սպառազինության վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալը, իսկ 2005-2006 թթ. եղել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը: Այս լուրից հետո լրատվամիջոցներն անմիջապես հիշեցին՝ Բուշի դարաշրջանի «ռազմատենչ բազեն» եղել է Իրաքի 2003 թ. պատերազմի ճարտարապետներից մեկը, լրատվամիջոցներով կողմ է արտահայտվել Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողություններին: Իսկ Թրամփը, ի դեպ, ժամանակին քննադատել է Ամերիկայի ռազմական ներխուժումը Իրաք:

Հայկական մամուլն իր հերթին հիշեցնում է, որ 2011 թվականին պաշտոնաթող դիվանագետ Ջոն Բոլթոնը ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է վերանայի իր մոտեցումը և ավելի շատ աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում:

Նախագահը բարձր է գնահատել Մաքմասթերի կատարած աշխատանքը՝ նշելով, որ նա կմնա իր ընկերը: Ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփը վերջին շրջանում պարբերաբար վիճել է եռաստղանի գեներալ Մաքմասթերի հետ, որը դեկտեմբերին Թրամփի կողմից հրապարակված Ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր ճարտարապետն էր: Հենց Մաքմասթերն էր Թրամփի վարչակազմի այն առանցքային պաշտոնյաներից մեկը, որն առաջնահերթ էր համարում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության զսպումը և կոշտ քաղաքականությունը Մոսկվայի դեմ: Ի տարբերություն Մաքմասթերի՝ Բոլթոնը և իր նոր թիմակիցներ Թրամփը և Պոմպեոն ավելի առաջնահերթ են համարում Իրանի և Հյուսիսային Կորեայի խնդիրները: Թեև պետք է նշել, որ Բոլթոնը ևս Ռուսատանի դեմ շատ կոշտ գործողությունների կողմնակից է:

Հայաստանի բարդ վիճակը հաշվի կառնե՞ն

Այս տեսանկյունից մեզ համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե որքանո՞վ Թրամփ-Պոմպեո-Բոլթոն եռյակը կխստացնի ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի ուղղությամբ և դա ինչպե՞ս կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա: Երբ ավարտվի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սառեցման 120-օրյա ժամկետը (ավելի մանրամասն տե՛ս այս հղումով), և Կոնգրեսն ու Սպիտակ տունը որոշեն նոր սահմանափակումներ կիրառել Իրանի նկատմամբ, ամերիկյան պատժամիջոցները կարո՞ղ են սահմանափակել երկու հարևանների՝ Հայաստանի և Իրանի համագործակցությունը տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում: Մինչ օրս հայ, եվրոպացի, ամերիկացի փորձագետների մեծ մասը, խոսելով այս հարցի մասին, ասել են, որ Միացյալ Նահանգները, անկախ Իրանի դեմ իր խիստ քաղաքականությունից, միշտ հաշվի է առել Հայաստանի բարդ վիճակը, երկու կողմից շրջափակված լինելու հանգամանքը և Իրանի հետ հարաբերությունների կենսական նշանակությունը:

Այս խնդրի առնչությամբ իրանագետ Վարդան Ոսկանյանը ասել էր. «Միացյալ Նահանգները և այլ տերություններ, որոնք խնդիրներ ունեն Իրանի հետ, պետք է շատ հստակ գիտակցեն, որ Իրանի և Հայաստանի միջև եղած հարաբերությունները Հայաստանի համար ոչ թե սովորական քաղաքական կամ տնտեսական հարաբերություններ են, այլ ունեն կենսական նշանակություն թե՛ Հայաստանի համար, թե՛ նաև իրանցիների համար, և այդ հարաբերությունները ձևավորվել են ոչ թե երեկ կամ նախորդ օրը, այլ հազարամյակների ընթացքում: Այս առումով՝ ցանկացած պետություն, որը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա Իրանի հետ հարաբերությունների համատեքստում, պետք է նախ և առաջ պարտավորություն ստանձնի վերացնելու Հայաստանի շրջափակումը: Հակառակ պարագայում այդպիսի պնդումներն ուղղակի կլինեն անհիմն»:

Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը «Առաջին լրատվական»-ի հետ վերջին հարցազրույցում կարծիք հայտնեց, թե ԱՄՆ կառավարությունը երբեք ճնշում չի գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի վերջինս փոխի իր հարաբերությունները Իրանի հետ, և նույնիսկ Թրամփին կարելի է բացատրել, թե ինչու են Իրանի հետ հարաբերություններն անհրաժեշտ Հայաստանին:

Բայց պետք է նաև հիշել Հայաստանում ԱՄՆ դեսպանության մեկնաբանությունը Իրանի միջուկային համաձայնագրի և Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին, որը որոշ մտահոգությունների տեղիք է տալիս: Ամերիկյան դեսպանատունը հստակ չէր պատասխանել «Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք Թրամփի վարչակազմի իրանական քաղաքականությունը կազդի՞ հայ-իրանական հարաբերությունների վրա, սակայն ընդգծել էր, որ «Իրանը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր այլ դաշնակիցների ու գործընկերների համար»:

Կա՛մ մեզ հետ ես, կա՛մ մեր դեմ

Բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող, IHS Markit Jane’s International Group-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային անվտանգության անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը կարծում է, որ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ Մաքմասթերի և պայմանավորվածություններ ձեռք բերելու և պահպանելու ունակ Թիլերսոնի հեռացումը Թրամփի վարչակազմից կարող է խնդիրներ առաջացնել ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ՝ հատկապես կապված Իրանի միջուկային համաձայնագրի, Հյուսիսային Կորեային վերաբերող դիրքորոշումների հետ։

«Բոլթոնը հանդիսանում է պահպանողական «Բազեների» (conservative Hawkish) վառ ներկայացուցիչը Հանրապետական կուսակցությունում։ Խնդիրն այն է, որ Բոլթոնի նշանակմամբ խախտվում է նուրբ հավասարակշռությունը «Բազեների» և ավելի մեղմ ու բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակիցների միջև։ Թիլերսոնն ու Մաքմասթերը փաստորեն զսպում էին Իրանի կամ Հյուսիսային Կորեային դեմ Թրամփի կտրուկ գործողությունները, որոնք պայմանավորված էին մասնակիորեն Բազեների ու ավելի կտրուկ քայլերի կողմնակից բարձրաստիճան զինվորականների խորհուրդներով։ Բոլթոնի նշանակմամբ այդ հավասարակշռությունը խախտվում է և մեծանում են Իրանի, Ռուսատանի կամ Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ կոշտ քայլերի հավանականությունը։ Բոլթոնն աչքի է ընկնում իր դիրքորոշումներով առ այն, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պետք է վերանայվի: Նա ավելի կոշտ քայլեր է առաջարկում Հյուսիսային Կորեայի նկատմամբ և նույնիսկ առաջ է տանում այն թեզը, որ պետք է շարունակել «ճզմել» Ռուսաստանին ավելի հետևողական մեթոդներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փորձագետը՝ եզրակացնելով, որ այս փոփոխություններից հետո մեծանում է Միացյալ Նահանգների և Իրանի փխրուն հարաբերությունների վերանայման ու ավելի սրման հավանականությունը:

Վտանգը Հայաստանի և հայ-իրանական հարաբերությունների համար այն է, որ Բոլթոնի պես գործիչները խիստ պրագմատիկ են նայում հարցերին, բայց ոչ թե դեմոկրատների, այլ հանրապետական պահպանողականների պրագմատիզմի համատեքստում: Այս մոտեցման էությունն այն է, որ նրանք կարող են երկընտրանքի առաջ կանգնեցնել ԱՄՆ-ի գործընկերներին՝ «կա՛մ մեզ հետ ես, կա՛մ մեր դեմ»:

Ինչպես մեղմել հնարավոր հարվածները

Այս իրավիճակում հայկական կողմը պիտի փորձի աշխատել Թրամփի շրջապատը ներկայացնող գործիչների հետ: Այդպես հնարավոր կլինի մեղմել հնարավոր ռիսկերը Հայաստանի համար:

«Թրամփի շրջապատում կան գործիչներ, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն նախագահի վրա, քան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Օրինակ՝ ոչ ֆորմալ խորհրդական հանդիսացող Նյուատ Գինգրիչը և այլոք։ Կարծում եմ` հայ-իրանական հարաբերությունմերի կոնյուկտուրան այս տիպի գործիչների միջոցով և միջամտությամբ հնարավոր կլինի ներկայացնել և մեղմել հնարավոր հարվածները։ Հիմա այն պահն է, որ հայ-իրանական կամ հայ-ռուսական հարաբերությունների ԱՄՆ վարչակազմի ըմբռնումով մոտենալու հարցում մեծ դեր կարող են խաղալ անձնական հարաբերությունները Թրամփի շրջապատի գործիչների հետ, որոնք քաղաքական կրեդիտներ հավաքելու կամ քաղաքական կշիռը բարձրացնելու նպատակներ ունեն»,- նշեց Էդուարդ Աբրահամյանը:

Այլընտրա՛նք առաջարկիր

Իրանագետ Ահարոն Վարդանյանը դժվարանում է կանխատեսել՝ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման դեպքում Միացյալ Նահանգները կփորձի ճնշումներ բանեցնել Հայաստանի նկատմամբ, թե ոչ, սակայն ամեն դեպքում շեշտում է, որ եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումները և առաջարկի Հայաստանին միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա այդ դեպքում պետք է այլընտրանք առաջարկի և վերացնի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը: Հակառակ դեպքում՝ նման պահանջը բարոյական չէ:

«Նախկինում սահմանված պատժամիջոցների ժամանակ Հայաստանը միշտ էլ ունեցել է արտոնյալ կարգավիճակ և կարողացել է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ: Իհարկե, այդ պատժամիջոցները որոշ չափով ազդել են հայ-իրանական հարաբերությունների վրա, բայց ամերիկյան կողմը միշտ ըմբռնումով է մոտեցել՝ հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը: Կարծում եմ՝ այս դեպքում էլ պետք է հաշվի առնվի այս հանգամանքը, որովհետև, եթե հայկական կողմին առաջարկում են այդ պատժամիջոցների քաղաքականությունը և առաջարկում են Իրանի հարաբերություններում հաշվի առնել Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները, ապա այդ դեպքում հայկական կողմին պետք է այլընտրանք առաջարկվի: Եթե կարող են վերացնել թուրքական և ադրբեջանական շրջափակումը՝ խնդրեմ, իսկ եթե ոչ՝ հայկական կողմին այլընտրանք չի մնում: Հետևաբար, եթե Թրամփը փոխի կամ ավելի կոշտացնի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ կապված պատժամիջոցների հետ, ապա անպայմանորեն պետք է այլընտրանք առաջարկվի: Իսկ քանի որ ներկա պայմաններում Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման վերացումն իրատեսական չէ, ապա ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ընդհանրապես որևէ կողմ բարոյական իրավունք չունի առաջարկել Հայաստանին այլ քաղաքականություն Իրանի նկատմամբ: Իրանը, Վրաստանի հետ միասին, մեր միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում