Friday, 10 05 2024
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է
Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին
Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
18:50
Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել

Սևր-98. Դիվանագիտական հաղթանակ՝ Հանրապետության փլատակների վրա

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ՝ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների ու պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։

Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը՝ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ քառակուսի։ Միավորվելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ քառակուսի տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։

Սևրի հաշտության պայմանագիրն ապրիորի կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին, և, ի վերջո, դա իր արտահայտությունը գտավ 1923թ. Լոզանի պայմանագրում։

Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրքիայի լիակատար հաղթանակն էր։

Սովորաբար մեր պատմագրությունն ու քաղաքական միտքը Սևրի պայմանագիրը ներկայացրել են որպես դիվանագիտական մեծագույն ձեռքբերում, որը պետք է դառնար հայ ժողովրդի երազանքների դրսևորումը, միացյալ Հայաստանի ստեղծման իրավաքաղաքական անկյունաքարը։

Իրականության մեջ այս պայմանագիրը չուներ կիրառական քաղաքական որևէ նշանակություն. պատահական չէ, որ Թուրքիան այն հրաժարվեց ճանաչել ի սկզբանե՝ ի վերջո հասնելով դրա չեղարկմանը։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Սևրի դաշնագիրը հերթական դրսևորումն է, թե ինչպես կարելի է ունենալ ոչ պետական, մաքսիմալիստական դրսևորումներ՝ վիրտուալ խոստումների, անիրական օրակարգի հետևանքով կորցնելով իրական պետականությունը։ Ավելորդ է ասել, որ Հայաստանն այդպես էլ չունեցավ Սևրի դաշնագրով նախատեսվող 160 հազար կմ քառակուսի տարածությունը՝ փոխարենը դաշնագրի ստորագրումից ընդամենը մի քանի ամիս հետո ընկավ Առաջին Հանրապետությունը, իսկ դրանից երեք տարի անց Արևելյան կամ Խորհրդային Հայաստանից օտարվեցին նրա մասը համարվող Կարսը, Արդահանը, Սուրմալուն։

Ահա թե ուր է տանում քաղաքական պրագմատիզմը մերժող մաքսիմալիզմը, արտաքին քաղաքականությունը, որի հիմքում ոչ թե երկրի անվտանգության ապահովումն է, այլ պատմական արդարության վերականգնումը, Հայկական հարցը միջազգային քաղաքականության սակարկության առարկա դարձնելը։ Հանուն արդարության պետք է նշել, որ Առաջին հանրապետության հիմնադիր հայրերի մեջ գտնվել են իրապաշտ մարդիկ, ովքեր քննադատել կամ իրատեսական չեն համարել Սևրի դաշնագիրը։ Նրանց շարքին են դասվում Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, իսկ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը փաստացի հրաժարվել է այս պայմանագրից։

Բայց երևելի այս մարդիկ բացառություններ են դաշնակցական էլիտայում, որը շարունակում էր Սևրի դաշնագիրը փառաբանել՝ Առաջին հանրապետության փլատակների վրա…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում