Friday, 10 05 2024
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ
ՔՊ պատգամավոր Բաքոյանը ժխտեց Գալստանյանի երեկվա հայտարարությունը իրենց միանալու մասին
Հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է
Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է հայկական կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները
Ուժի մեջ է մտնում «ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը
Նիկոլ Փաշինյանի «ստեփանակերտյան փորձությունը»
15:55
Զելենսկու չստացված մահափորձը. ազատվել է Պետական ​​անվտանգության վարչության ղեկավարը
ՊՆ փոխնախարարը ներկայացնում է զորակոչի և հավաքների ծանուցման նոր եղանակը
«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Երկու ցուցարարի մոտ սառը զենք է հայտնաբերվել
Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն
Գազի բալոններով բեռնված մեքենան կողաշրջվել է
Ոչ մի լումա չես վճարում բյուջե և հետո փորձում փրկել պետությունը․ որքանով է սա բարոյական
ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակություններն Ալմաթիում հանդիպում են անցկացնում
15:30
Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում
15:24
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին
Նրանք ակնհայտորեն երկիրը տանում են «երեվանսկայա գուբերնիա»
15:10
Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իշխանափոխության իրավունքի «մահակի երկու ծայրը»
14:50
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին
Ես երկքաղաքացի եմ, որը երբեք չեմ էլ թաքցրել. Բագրատ Գալստանյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բագրատ Գալստանյանի առաջնորդած երթը շարժվում է դեպի հրապարակ
Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ
Միրզոյան-Բայրամով հանդիպումը մեկնարկել է
Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Ներքին Գետաշենի գյուղապետը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքների. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում հեղափոխությունից հետո կրքերը չեն հանդարտվում։ Բնակիչները հեղափոխությունից հետո մինչ օրս պահանջում են ՀՀԿ-ական գյուղապետ Կարո Գևորգյանի հրաժարականը։ Վերջինս, սակայն, դիմադրում է և ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարական տալ՝ հայտարարելով, որ ինքն ընտրված գյուղապետ է և իրեն ոչ մեկ չի կարող գործից հանել։ Մինդեռ, բնակիչները մի քանի անգամ նույնիսկ համայնքապետի հրաժարականի պահանջով գյուղի ճանապարհն են փակել՝ պնդելով, որ Գևորգյանը պետք է հրաժարական տա, քանի որ խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ, և եթե իրավապահ մարմինները սկսեն զբաղվել համայնքապետով, ստուգումներ լինեն համայնքապետարանում, ապա Գևորգյանը ուղղակի կհայտնվի քրեակատարողական հիմնարկում։

Գյուղացիների խոսքերով՝ Ներքին Գետաշենի գյուղապետը զբաղված է միայն իր բարեկամներին գյուղում աշխատանքի տեղավորելոկ։ Օրինակ՝ գյուղը երկար տարիներ մանկապարտեզ չի ունեցել։ Միայն 2-3 տարի առաջ նախկին իշխանությունների հետ երկարատև բանակցություններից հետո կառուցվել է մանկապարտեզի նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենք, որը, սակայն, չի գործում, չնայած այն հանգամանքին, որ այն լիովին պատրաստ է շահագործման հանձնելու համար: Մանկապարտեզը շահագործման չի հանձնվում միայն այն պատճառով, որ գյուղապետը սպասում է, որ իր կողմից տնօրեն նշանակված հարսը՝ Արմինե Գևորգյանը, ավարտի ուսումը և վերադառնա գյուղ, որ զբաղեցնի տնօրենի պաշտոնը։ Մինչդեռ, օրենքով մանկապարտեզի տնօրեն նշանակվելու համար նվազագույնը 5 տարի աշխատանքային փորձ է անհրաժեշտ այդ համակարգում։ Իսկ գյուղապետի հարսը դեռ նոր-նոր պետք է ուսումն ավարտի։

Բացի հարսին տնօրեն նշանակելուց, գյուղապետը գյուղի բոլոր հնարավոր ու անհնարին պաշտոններում նշանակել է իր բարեկամներին։ Մասնավորապես, իրեն տեղակալ է նշանակել փեսայի եղբորը` Հակոբ Վարդանյանին։ Գյուղի մշակույթի տան տնօրենի մահից հետո, Գևորգյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակել իր աներձագին` Ռոման Թաթոյանին։ Գյուղապետը աշխատանքի է տեղավորել նաև իր հորը՝ Լյովա Գևորգյանին՝ նրան վարձատրելով ամենաբարձր աշխատավարձով։

Ներքինգետաշենցիների խոսքերով՝ 15 տարի շարունակ գյուղապետը աշխատել է միայն իր ու իր ընտանիքի բարեկեցության համար՝ անտեսելով գյուղի բազմաթիվ խնդիրներ։ Իսկ գյուղը շատ խնդիրներ ունի՝ ոռոգման ջրից սկսած, մինչև կառավարության տրամադրած սուբսիդիաներից չօգտվելը։ «Գյուղապետը միայն ծախսեր է ներկայացնում, գումարներ է դուրս գրում բյուջեից, բայց ոչ ոք դրա արդյունքը չի տեսնում։ Ոչ մի արդյունք։ Մենք բոլորս էլ համոզված ենք, որ նա ֆինանսական մեծ չարաշահումներ է թույլ տվել ու տալիս, որով, միանշանակ, պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Արդեն հերիք է, ինչքան կերել է, հիմա պետք է պատասխան տա դրա համար։ Թե չէ, սաղ իրա բարեկամներն են ամեն տեղ։ Բա վարչապետն ասում էր՝ հեղափոխությունից հետո էլ ծանոթ-բարեկամ չի լինելու։ Ինչի հիմա ոչ մեկ չի ասում՝ տղա ջան, էս ինչ ես անում։ Ինչի ոչ ոք նրա ձեռքից չի բռնում»,- ասացին գյուղացիները՝ հավելելով, որ Կարո Գևորգյանը հեղափոխության օրերին ամենաակտիվ ցույց ցրողն է եղել ու ճնշել գյուղում բողոքի ակցիաները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում