Thursday, 23 05 2024
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները

Քաղաքական «ավանտյուրաներ» անել հնարավոր չէ. նրանց հետ այլևս նույնիսկ գործարքի ու առևտրի չեն գնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը, ըստ էության, չբացառեց իր վարչապետ դառնալու հնարավորությունը, ասաց՝ եթե այդպիսի որոշում կայացնի, ապա միայն մեկ հավելումով։ Ձեր կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը կկարողանա՞ն կանխել նրա այդ մտադրությունը, հատկապես, որ որոշ ուժեր հստակ նման ռազմավարություն ու օրակարգ են որդեգրել։

Խնդիրն այն է, թե օրակարգը կոնկրետ որն է ու ինչպես այն կարող են իրականացնել։ Եթե կան ուժեր, որոնք գտնում են, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի դառնալ վարչապետ՝ պետք է կարողանան ձև գտնել։ Սպասել, որ օլիգարխիկ համակարգը հենց այնպես ինչ-որ դիրքեր կհանձնի՝ մեծ միամտություն է։ Մենք մինչև հիմա ընդդիմադիր շարժման հետ մեծ խնդիրներ ենք ունեցել, որովհետև, ի վերջո, պարզվում է, որ ռեալ օրակարգ չկա։ Շատ գործիչներ խնդիրն օգտագործում էին ու գնում գործող համակարգի հետ ինչ-որ առևտրի կամ գործարքների։ Սա արդեն այնքան պարզ է բոլորի համար, որ ժողովուրդը որևէ հավատ չունի որևէ ուժի նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ մարդիկ զգում են, որ խաբված են ու իրենց օգտագործում են։ Ցանկացած քաղաքական ուժ, որն այսօր նման խնդիր է ունենում, պետք է կեցվածք որդեգրի, որով կհամոզի ժողովրդին, որ սա նույնի շարունակությունը չէ։ Բայց ո՞նց համոզես, նոր թեզեր չկան։ 22 տարի է անընդհատ նույն բանն են ասում։ Երբ լսում եմ, որ հերթական ուժ է դուրս գալիս ու կրկնում այդ 22 տարվա թեզը՝ ես արդեն հասկանում եմ եղելությունը։ Տեսեք՝ քանի ալիք է եղել, որ որևէ բանի չի հասել, որովհետև այդ իշխանափոխությունը հետևյալն էր՝ ոչ միայն պետք էր հեռացնել, այլ անպայման ասողները պետք է գային իշխանության։ Գործող համակարգն էլ փայլուն գիտեր, որ մարդկանց խնդիրն այդքան նեղ է, միջոցներ էր ձեռնարկում վիժեցնելու ցանկացած բան։ Էլ չեմ ասում, որ շատ լիդերներ ժողովրդի թիկունքում գնացին համագործակցության։

-Չե՞ք կարծում, որ փողոց դուրս գալը և ձախողելը կարող է լրացուցիչ լեգիտիմություն հաղորդել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին։ Ասենք՝ տեսեք, ինչքան քիչ թվով մարդ է փողոց դուրս եկել և դա նշանակում է, որ հանրությունը դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը։

-Դա էլ կա։ Բոլոր թեզերը չարչրքվել են։ Անգամ եթե մարդիկ ազնիվ գործ են ուզում անել՝ նրանց են կասկածում։ Անցած տարի նոր խումբ էր ստեղծվել, ընտրություններին մասնացկել, մանդատ էին վերցրել և դեռ բերանները չբացած, արդեն իսկ բոլորն ասում են՝ լեգիտիմացնում եք, ծախվել եք և այլն։ Ահա այսպիսի վիճակ է ստեղծվել։ Քաղաքական ուժերը երկար տարիների ընթացքում իրենց այնպիսի ծուղակի մեջ են գցել, որ չգիտեն՝ ինչ անեն։ Նույնիսկ անցյալ լիդերների հաջողությունը չեն կարողանում գրանցել, որևէ մեկն իրենց հետ չի գնում առևտրի, ոչ ոքի պետք չէն։ Հիշո՞ւմ եք չէ հայտնի ֆոտոսեսիան, ամեն մեկը պետք է գնար գլուխը խոնարհեր, որ իրեն ձեռք չտան, մանդատ տան։ Այն ժամանակ առևտրի որոշակի հնարավորություն կար, իսկ հիմա դա էլ չկա։ Դա շատ լավ է, միակ լավ բանը հենց դա է։ Քաղաքական «ավանտյուրաների» բոլոր հնարավորությունները վերացել են։

-Քաղաքական ուժերի մի մասը, այդ թվում՝ ՀԱԿ-ը, ժամանակավրեպ է համարում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը։ Ասում են՝ պայքարել պետք էր սահմանադրական փոփոխությունները թույլ չտալու համար։ Ի՞նչ եք կարծում այս տեսակետների մասին։

-Վիճակն այն է, ինչ ես նկարագրեցի, և իրենց տեսակետները ես չգիտեմ, թե ինչի մասին են։ Այսինքն՝ եթե մեկը չի ուզում պայքարել, ասում է՝ այն ժամանակ պայքարեիք։ Ի՞նչ կապ ունի սա իրականության հետ։ Ցանկացած շարժում պետք է սկսել պարզ ձևակերպված խնդրից ու այն ճանապարհային քարտեզից, որով հասնելու ես հաջողության։ 3 հոգի են՝ թող 3-ով անեն, 23-ն են, թող 23-ով անեն։ Ժողովուրդն էլ կողքից կնայի ու կորոշի՝ միանա՞լ, թե՞ ոչ։

-Ի՞նչ վտանգներ է պարունակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը։

Սերժ Սարգսյանը 2016 թվականին այս երկիրը բերել է տոտալ ճգնաժամի։ Այդ մարդու գործունեությունն այս երկիրը բերել է պատերազմի և մինչև հիմա դեռ պարզ չի՝ շատ մեղադրանքներ կան, որ իր մատն է խառը։ Շատերն են տեսել այդ պահվածքը՝ բացահայտ ուրիշ երկրի շահերի հետ կապված։ Այդ մարդը շատ վտանգավոր է։ Չեմ խոսում այն մասին, որ նա բերեց երկիրը ֆինանսական ճգնաժամի, ինքն էլ ստիպված եղավ կառավարությունը հանձնել Ռուսաստանի օլիգարխներին, ներքին խռովության։ Այդ մարդն ուղղակի վտանգավոր է և ես հիմա դրա մասին եմ խոսում։ Մենք չգիտենք՝ ում շահերին են ծառայում։

-Կարծում եք՝ նրա վարչապետ դառնալը արդեն վերջնակա՞ն է, թե՞ հնարավոր են ֆորս-մաժորներ։

Սա «ազնիվ խոսքերի» վրա ստեղծված համակարգ է, որևէ հիմք չկա։ Եթե ինչ-որ տեղ, օրինակ, Պուտինի մոտ այդ խոսքը խախտվի՝ նույն օրն ասելու են՝ կներեք, չի ստացվի։ Հիմա Պուտինին շնորհավորում են, որ Պուտինն էլ հանկարծ մի խոսք չասի դրա հետ կապված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում