Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի դեմ խաղում

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ հանդիպումը կանցկացնի Բուխարեստում՝ մրցելով Ռումինիայի ընտրանու հետ:

Ինչպես նախորդ հանդիպումներին, այս անգամ ևս մեր հավաքականը կորուստներ ունի: Դարպասապահի խնդիրը մի կողմ դնելով՝ նշենք, որ վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպմանը չեն մասնակցի պաշտպան Հրայր Մկոյանը, հարձակվող Էդգար Մանուչարյանը, ինչպես նաև Գևորգ Ղազարյանը, ով մարտի 26-ին Երևանում կայացած Ղազախստանի հետ հանդիպման ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո միայն վերջերս է սկսել գնդակով մարզվել: Ռումինիայի հետ հանդիպումը բաց կթողնի նաև կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, ով որակազրկված է:

Այս օրերին ֆուտբոլասերների շրջանում քննարկվող գլխավոր թեմաներից են Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր մարտավարությունն ու մեկնարկային կազմը Ռումինիայի հետ մրցավեճում: Պարտության դեպքում կողմերից մեկը կզրկվի աշխարհի առաջնության ընտրական փուլի համար պայքարելու հնարավորությունից: Ուստի թե՛ հայերը և թե՛ ռումինացիները ստիպված են լինելու վաղը հարձակողական ոճով խաղալ:

Բնական է, որ դաշտի տիրոջ կարգավիճակով ռումինացիները խաղալու են առաջին համարով և նրանց դեմ պայքարել, ասենք, 4-3-3 մարտավարությամբ, կարծում ենք, անմտություն կլինի: Հաշվի առնելով մեր հավաքականի պոտենցիալը՝ կարծում ենք, որ Ռումինիայի դեմ օպտիմալ մարտավարությունը 4-3-2-1-ն է:

Ըստ «Առաջին լրատվական»-ի՝ խաղային այս ֆորմատում Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում կարող են լինել հետևյալ ֆուտբոլիստները: Դարպասում՝ բնականաբար Գրիգոր Մելիքսեթյանը, ով ազգային թիմի ճամբարում գտնվող դարպասապահներից ամենափորձառուն է և որակներով գերազանցում է հատկապես Բեգլարյան Արսենին:

Պաշտպանության օղակում լավագույն լուծումը կլինի կենտրոնական գոտում Վարազդատ Հարոյանին և Գայել Անդոնյանին օգտագործելը: Երևանում կայացած Ղազախստանի դեմ մրցավեճում պաշտպանության աջ եզրում խաղաց Տարոն Ոսկանյանը և լավ տպավորություն թողեց: Հետևաբար Ռումինիայի դեմ ևս Ոսկանյանը կարող է լինել պաշտպանության աջ եզրում: Ձախ եզրում տեսնում ենք Հովհաննես Համբարձումյանին, ով վնասվածքից հետո բավարար մարզավիճակում է գտնվում:

Հենակետային գոտում Հենրիխ Մխիթարյանի կողքին կարող է խաղալ Գոռ Մալաքյանը, ով կարողանում է գնդակ պահել և օժտված է դաշտը տեսնելու ունակությամբ: Շատերը Մխիթարյանի կողքին՝ հենակետային գոտում, տեսնում են Դավիթ Մանոյանին: Վերջինը ևս տեխնիկապես լավ է պատրաստված, գրագետ է, բայց վնասվածքից հետո ընդամենը մեկ երկու հանդիպման է մասնակցել:

Կիսապաշտպանության կենտրոնում կամ ենթահարձակվողի դիրքում Մարկոս Պիզելին, կարծում ենք, այընտրանք չունի: Կիսապաշտպանության ձախ եզրում, կարծում ենք, արդյունավետ կարող է գործել Տիգրան Բարսեղյանը, ով լավ մարզավիճակում է գտնվում և իր թիմի՝ «Վարդարի» կազմում վերջին շրջանում գոլեր է խփում: Աջ եզրում հավանաբար կտեսնենք Կամո Հովհաննիսյանին, քանզի Արաս Օզբիլիսը կրկին ֆունկցիոնալ պատրաստվածության և մարզավիճակի հետ կապված խնդիր ունի: Ամեն դեպքում, կարծում ենք, Օզբիլիսին վաղը խաղադաշտում անպայման կտեսնենք:

Որպես նոմինալ՝ կենտրոնական հարձակվող լավագույն տարբերակը մեկնարկային կազմում Ռուսլան Կորյանին ասպարեզ դուրս բերելն է: Փորձը ցույց է տվել, որ Արթուր Սարկիսովը, Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում խաղալով, արդյունավետությամբ չի փայլում: Ինչ վերաբերում է Սարգիս Ադամյանին, ապա 2-րդ Բունդեսլիգայում ելույթ ունեցող այս ֆուտբոլիստը տևական ժամանակ չի խաղացել Հայաստանի հավաքականում, և կարևորագույն այս խաղում նրան մեկնարկային կազմում վսատահելն այնքան էլ ճիշտ չի լինի:

Նշենք նաև, որ այսօր հավաքականում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են վաղը օգտակար լինել: Խոսքը Մանոյանի, «Ալաշկերտի» ներկայացուցիչներ՝ կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի և պաշտպան Գագիկ Դաղբաշյանի մասին է, ովքեր լավ մարզավիճակում են գտնվում:

Հիշեցնենք, որ Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա «Նացիոնալ արենայում» և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում