Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Ատլետիկո»-ի հետ հանդիպումը:
«Պատասխան խաղում մենք ուրիշ տեմպով պետք է հանդես գանք: Մրցակիցը հիասքանչ գոլ խփեց, բայց դա ստացվեց մեր սխալի արդյունքում:
Դժգոհ եմ մեր խաղից: Անբավարար արդյունք է: Եթե պատասխան հանդիպմանը թույլ տանք «Ատլետիկո»-ին ազատ դիրքերով առաջ շարժվել, ապա շատ բարդ կլինի:
Ես հիացած եմ Սաուլի խաղով: Նրան դեռ վաղուց եմ հետևում. հիանալի ֆուտբոլիստ է, իսպանացի հերթական տաղանդ:
Հիմա պետք է մտածել Բունդեսլիգայի առաջիկա խաղի մասին, իսկ հետո՝ «Ատլետիկո»-ի հետ պատասխան հանդիպման մասին»,- ասել է Գվարդիոլան: